Jump to content

Ուիլյամ Թոմասսո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Թոմասսո
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունKingswood-Oxford School?

Ուիլյամ Ա. Թոմասսոն (անգլ․՝ William A. Tomasso), ով նաև հայտնի է որպես Բիլի կամ Բիլ, ամերիկացի շինարարության ղեկավար է[1][2]։ Թոմասսոն Փիթեր Ն. Էլլեֆի՝ նահանգապետ Ջոն Գ. Ռոուլենդի աշխատակազմի ղեկավարի հետ, դատապարտվել է 2006 թվականին։

Վաղ կյանք և ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ա. Թոմասսոն ծնվել է Նոր Բրիտանիայում (Կոնեկտիկուտում)՝ Անջելո Թոմասսո կրտսերի և Ջոյ Թոմասսոյի ընտանիքում։ Նա Թոմասսո ընտանիքի շինարարական դինաստիայի երրորդ սերնդի անդամ է[3]։ Ուիլյամը սովորել է Օքսֆորդի Քինգսվուդ դպրոցում, այնուհետև մեկ տարի անցկացրել արտերկրում՝ Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում գտնվող դպրոցում։ Նա ստացել է ֆինանսների աստիճան Բաբսոն քոլեջում[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1968 թվականին Անջելո Թոմասսո կրտսերի չորս որդիները ստեղծել են «Tomasso Brothers Inc.»–ն՝ ընտանիքի հովանու ներքո, Ուիլյամին նշանակելով որպես նախագահ[5]։

Թոմասսո խմբի հարստությունը բարելավվել է, երբ Ուիլյամը սերտ կապ է հաստատել նահանգապետ Ռոուլենդի հետ և հետաքրքրվել քաղաքականությամբ[6]։ Ըստ Journal Inquirer-ի՝ Ուիլյամը «հաճախակի և հարգված ներկայություն է ունեցել նահանգի Կապիտոլիումում»[7]։ Թոմասսոն կարողացել է ուղեկցել Ռոուլենդի վարչակազմի բարձրաստիճան օգնականներին և պաշտոնյաներին ճամփորդությունների ժամանակ, երբեմն գաղտնի, ինչը նրան առավելություներ է տվել հետագա գործարքների գործընթացում[6]։

2003 թվականին Ուիլյամն իբր հետապնդել է Թոմասսո խմբի նախկին կապալառուին և նրա կնոջը[8]։

2018 թվականի դրությամբ Ուիլյամը TBI Construction-ի նախագահն է եղել[9]։ 2019 թվականի դրությամբ Ուիլյամը եղել է Մեծ Նոր Բրիտանիայի Առևտրի պալատի խորհրդի անդամ և Նոր Բրիտանիայի Opportunities Industrialization Center (OIC) խորհրդի անդամ[10][11]։

Դատավարություն և ազատազրկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Թոմասսո խումբը, խմբի նախագահ Ուիլյամ Թոմասսոնը, TBI Construction դուստր ձեռնարկությունը, Tunxis Management դուստր ձեռնարկությունը և նահանգապետ Ռոուլենդի աշխատակազմի ղեկավար Փիթեր Ն. Էլլեֆը մեղադրվել են բազմաթիվ հոդվծներով, այդ թվում՝ խարդախության, ռեկետի, կաշառակերության և շորթման համար[12]։ Էլեֆը հանձնարարել է Կոնեկտիկուտի Հանրային աշխատանքների դեպարտամենտի հանձնակատար Թեոդոր Ռ. Անսոնին արագորեն հետևել հանրային աշխատանքների հիմնական պայմանագրերին՝ դրանք Թոմասսո խմբին շնորհելու հստակ նպատակով[13]։

2006 թվականին Թոմասսոնը և Էլլեֆը դատապարտվել են 30 ամսվա ազատազրկման[14]։ Նրանք երկուսն էլ իրենց մեղավոր են ճանաչել, և որպես միջնորդության գործարքի մաս, Թոմասսոնը ստիպված է եղել խոստովանել, որ 57 միլիոն դոլարով կաշառել է Լոնգ Լեյնի դպրոցի և Կոնեկտիկուտի անչափահասների ուսուցման դպրոցի ղեկավարությանը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Filo, Maryellen (2003 թ․ մարտի 19). «MEMBER OF TOMASSO FAMILY FACES CIVIL LAWSUIT». courant.com. The Hartford Courant. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  2. CHRISTOFFERSEN, JOHN (2004 թ․ սեպտեմբերի 26). «Bill Tomasso's fortunes soared with Rowland's». www.registercitizen.com. The Register Citizen. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  3. Leigh Cowan, Alison (2006 թ․ ապրիլի 26). «Connecticut Official and State Contractor Are Each Sentenced to 30 Months in Prison». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  4. «About William Tomasso». www.williamtomasso.me. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  5. Whipple, Scott (2000 թ․ դեկտեմբերի 31). «Construction icon leaving world of concrete». middletownpress.com. Middletown Press. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  6. 6,0 6,1 CHRISTOFFERSEN, JOHN (2004 թ․ սեպտեմբերի 26). «Bill Tomasso's fortunes soared with Rowland's». www.registercitizen.com. The Register Citizen. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  7. Green, Paul. «Republicans stunned by investigation of Ellef, Tomasso». www.journalinquirer.com. Journal Inquirer. Վերցված է 2020 թ․ մարտի 27-ին.
  8. Filo, Maryellen (2003 թ․ մարտի 19). «MEMBER OF TOMASSO FAMILY FACES CIVIL LAWSUIT». courant.com. The Hartford Courant. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  9. Mitchel, Susan (2018 թ․ հունիսի 4). «Tomasso Group A Top Sponsor of Acts 4 Ministry "Inspiration"». patch.com. Patch.
  10. «GREATER NEW BRITAIN CHAMBER OF COMMERCE BOARD MEMBERS». greaternewbritainchamber.com. greater new britain chamber of commerce. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  11. «BOARD OF DIRECTORS». www.newbritainoic.org. OIC of New Britain. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  12. «A look at key players in indictment». newstimes.com. The Associated Press. 2004 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  13. Michak, Don (2003 թ․ մայիսի 15). «Commissioner: Politics played no role in contracts». The Day. Connecticut News Alliance. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  14. Leigh Cowan, Alison (2006 թ․ ապրիլի 26). «Connecticut Official and State Contractor Are Each Sentenced to 30 Months in Prison». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 4-ին.
  15. Apuzzo, Matt. «Two plead guilty to corruption in Conn. Ex-aide admits to rigging vote». boston.com. Globe Newspaper Company. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.