Ուիլթոն Գբակոլո Սենգբե Սանկավուլո
Ուիլթոն Գբակոլո Սենգբե Սանկավուլո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 26, 1937[1] |
Ծննդավայր | Լիբերիա |
Մահացել է | փետրվարի 21, 2009[2] (71 տարեկան) |
Մահվան վայր | Մոնրովիա, Լիբերիա |
Քաղաքացիություն | Լիբերիա |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Cuttington University? և Այովա նահանգի համալսարան |
Մասնագիտություն | գրող և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | President of Liberia? |
Կուսակցություն | Unity Party? |
Ուիլթոն Գբակոլո Սենգբե Սանկավուլո (անգլ.՝ Wilton Gbakolo Sengbe Sankawulo, հուլիսի 26, 1937[1], Լիբերիա - փետրվարի 21, 2009[2], Մոնրովիա, Լիբերիա), լիբերիացի քաղաքական գործիչ, գրող, Լիբերիայի պետական խորհրդի նախկին նախագահ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1963 թվականին ավարտել է Քաթինգտոնի աստվածաբանական քոլեջին կից դպրոցը։ Ուսումը շարունակել է ԱՄՆ-ում, Խաղաղօվկիանոսյան գրական աստվածաբանական սեմինարում Կալիֆոռնիա նահանգի Բերքլի քաղաքում, որն ավարտելով` դառնում է աստվածաբանության մագիստրոս։ Ավարտելով Այովա նահանգի համալսարանի հեղինակային սեմինարը` ստացել է մագիստրոսի աստիճան «անգլերեն լեզու» մասնագիտությամբ։
1960-ական թվականների վերջերին վերադառնում է Լիբերիա և աշխատում որպես մամուլի ծառայության աշխատակից, իսկ հետո դառնում Ինֆորմացիայի և մշակույթի բաժնի արտասահմանյան մամուլի ծառայության ղեկավար (այժմ` Ինֆոմացիայի, մշակույթի և զբոսաշրջության նախարարություն)։
Միաժամանակ նա սկսել է դասավանդել Լիբերիական համալսարանում, որտեղ 1985-ից 1990 թվականներին զբաղեցրել է ադյունկտ-պրոֆեսորի պաշտոնը։ Նաև դասավանդել է անգլերեն և գրականություն Քաթինգտոնում։
70-ական թվականներից սկսում է վարել գրական ակտիվ գործունեություն` հրատարակելով իր «Ինչո՞ւ ոչ ոք չգիտի, թե երբ է նա մահանալու» ստեղծագործություների շարքը, «Անձրև և գիշեր», «Մայրամուտ Լիբերիսկյան Օդիսեյում» և մի շարք այլ վեպեր։
1983-1985 թվականներին եղել է նախարարների կաբինետի գլխավոր տնօրեն։ Այնուհետև եղել է նախագահ Սեմյուել Դոուի օգնականը գիտության ոլորտում։ Զբաղեցնելով այդ պաշտոնը` նա օգնել է Դոուին 1989 թվականին ավարտել Լիբերիական համալսարանը։
1995-1996 թվականներին եղել է Լիբերիայի պետական խորհրդի նախագահ, որը միասնական օրգան էր և կատարում էր երկրի անցումային կառավարության գործառույթը։
1996 թվականի սեպտեմբերին հրաժարական է տվել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://web.archive.org/web/20110715190935/http://www.wiltonsankawulo.rlhub.com/
- http://www.theliberianjournal.com/index.php?st=news&sbst=details&rid=869 Արխիվացված 2021-04-15 Wayback Machine