Ութ միլիարդի օր
Ութ միլիարդի օր, ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից նշանակված օր, երբ աշխարհի բնակչությունը հասնելու է ութ միլիարդ մարդու[1]։ Նշվում է 2022 թվականի նոյեմբերի 15-ին ժամը 8:00-ին (UTC)։ Այն հաջորդում է Յոթ միլիարդի օրվան, որը նշվել է 2011 թվականի հոկտեմբերի 31-ին, և վեց միլիարդի օրվան, որը նշվել է 1999 թվականի հոկտեմբերի 12-ին։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նկարագրեց այս կարևոր իրադարձությունը որպես «տոնելու մեր բազմազանությունը, ճանաչելու մեր ընդհանուր մարդասիրությունը և հիանալու առողջության առաջընթացով»՝ միաժամանակ հաշվի առնելով «մեր ընդհանուր պատասխանատվությունը՝ հոգ տանելու մեր մոլորակի և ... միմյանց մասին»[2]։
2022 թվականը ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի (UNDESA) տվյալների կանխատեսումների հիման վրա[3]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխարհի բնակչության թիվը 2022 թվականին ութ միլիարդի հասնելը՝ 1987 թվականի հինգ, 1999 թվականին՝ վեց և 2011 թվականին՝ յոթ միլիարդի հետ համեմատաբար,, արտացոլում է դրական զարգացումները այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են համաշխարհային առողջությունը և աղքատության վերացումը։ Համաշխարհային մանկական և մայրական մահացության մակարդակի զգալի նվազումը, հատկապես 21-րդ դարում, հանգեցրել է համաշխարհային կյանքի տևողության, հետևաբար՝ ընդհանուր բնակչության կտրուկ աճի[4][5]։
«Սա հաջողության պատմություն է», - ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Կանեմը 2022 թվականի Ազգաբնակչության համաշխարհային օրը՝ հուլիսի 11-ին։ «Մեր աշխարհը, չնայած իր մարտահրավերներին, այն աշխարհն է, որտեղ մարդկանց մեծ մասը կրթված են ապրում են ավելի առողջ կյանքով, քան պատմության որևէ նախորդ փուլում։»[6]
Ազգաբնակչության աճի հեռանկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվ | Տարի | Հաջորդ միլիարդի անցման ժամանակահատվածը | |
---|---|---|---|
1 միլիարդ | 1804 | –– | |
2 միլիարդ | 1927 | 23 | |
3 միլիարդ | 1960 | 33 | |
4 միլիարդ | 1974 | 14 | |
5 միլիարդ | 1987 | 13 | |
6 միլիարդ | 1999 | 12 | |
7 միլիարդ | 2011 | 12 | |
8 միլիարդ | 2022 | 11 | |
Աշխարհի բնակչության թվի փոփոխությունը, ըստ ՄԱԲՀ-ի |
Համաշխարհային մարտահրավերների ֆոնին, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և COVID-19 համաճարակը, մի քանի դիտորդներ, այդ թվում՝ Դեյվիդ Աթենբորոն, մտահոգություն են հայտնել մոլորակի և նրա բնակիչների ապագայի վերաբերյալ, քանի որ բնակչության թիվը աճում է[7][8][9][10]
Պատմության ընթացքում գերբնակեցման հետ կապված մտավախություններին անդրադարձել է 18-րդ դարի տնտեսագետ Թոմաս Մալթուսի աշխատանքը, ով կանխատեսում էր, որ մարդկության աճը կգերազանցի իրեն ռեսուրսներով պահպանելու կարողությունը[9][11][12]
Որոշ փորձագետներ նշում են պտղաբերության անկումը որպես ժողովրդագրական աղետի պոտենցիալ ավետաբեր։ Այնուամենայնիվ, ժողովրդագրության փորձագետները վիճարկել են այս տեսությունները՝ ընդգծելով երկրների բնակչության միտումների բազմազանությունը և դատաստանի օրվա որևէ սցենարի անհավանականությունը[13][14][15]։
2022 թվականի հուլիսի 11-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տնտեսագիտության և ժողովրդագրության ավագ խորհրդական Մայքլ Հերմանը գրել է՝ [«Բնակչության աճը ներկայումս կենտրոնացած է աշխարհի ամենաաղքատ երկրներում, մինչդեռ ամենահարուստ երկրներից մի քանիսը սկսում են բնակչության թվաքանակի անկում տեսնել»[13]։
Ընդհանուր առմամբ, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտը կանխատեսում է, որ գլոբալ բնակչությունը կշարունակի աճել՝ 2080-ականների ընթացքում պոտենցիալ հասնելով մոտ 10,4 միլիարդ մարդու և այդպես կմնա մինչև 2100 թվականը[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ՝․[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «World set to reach 8 billion people on 15 November 2022»։ United Nations Population Fund (անգլերեն)։ Վերցված է 2022-10-08
- ↑ «Secretary General's message on World Population Day»։ MINURSO (անգլերեն)։ July 11, 2022։ Վերցված է 2022-10-08
- ↑ 3,0 3,1 «World Population Prospects 2022»։ UNDESA (New York)։ 2022
- ↑ «Statement of the Executive Director to the Second Regular Session of the Executive Board 2022»։ United Nations Population Fund (անգլերեն)։ Վերցված է 2022-10-08<nowiki>
- ↑ Nations United։ «Population»։ United Nations (անգլերեն)։ Վերցված է 2022-10-08
- ↑ «World set to reach 8 billion people on 15 November 2022»։ United Nations Population Fund (անգլերեն)։ Վերցված է 2022-10-08
- ↑ Hendrix Howard V. (August 23, 2022)։ «The planet is approaching 8 billion people. We’re not ready»։ San Francisco Chronicle (en-US)։ Վերցված է 2022-10-08
- ↑ «David Attenborough – Humans are plague on Earth»։ www.telegraph.co.uk։ Վերցված է 2022-10-08
- ↑ 9,0 9,1 Gorvett Zaria։ «How many people can Earth handle?»։ www.bbc.com (անգլերեն)։ Վերցված է 2022-10-08
- ↑ «Are there too many people? All bets are off»։ the Guardian (անգլերեն)։ May 8, 2021։ Վերցված է 2022-10-08
- ↑ Tomlinson Mark։ «OPINION | Mark Tomlinson: Facing up to the challenge of a world with 8 billion people in it»։ News24 (en-US)։ Վերցված է 2022-10-08
- ↑ Smith Pete (2015)։ «Malthus is still wrong: we can feed a world of 9–10 billion, but only by reducing food demand»։ Proceedings of the Nutrition Society (անգլերեն) 74 (3): 187–190։ ISSN 0029-6651։ doi:10.1017/S0029665114001517
- ↑ 13,0 13,1 Nations United։ «The Global Population Will Soon Reach 8 Billion—Then What?»։ United Nations (անգլերեն)։ Վերցված է 2022-10-08
- ↑ Hamilton Isobel Asher։ «Elon Musk says 'population collapse' is more dangerous than global warming. Experts say that won't happen.»։ Business Insider (en-US)։ Վերցված է 2022-10-08
- ↑ Christensen Jen (August 30, 2022)։ «Elon Musk thinks the population will collapse. Demographers say it's not happening»։ CNN (անգլերեն)։ Վերցված է 2022-10-08