Ութ կայսրերի պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ութ կայսրերի պատերազմ, կամ Ութ կայսրերի ապստամբություն (չին.՝ 八王之亂, փինյին bā wáng zhī luàn), քաղացիական պատերազմ Ցին հարստություն կայսրերի միջև, Ք․ հ․ 291-306 թթ․։ Տերմինը բխում է ութ կայսրերի կենսագրությունից՝ հավաքագրված «Ցին հարստության պատմության» 59-րդ գլխից։ Տեխնիկապես, «Ութ կայսրերի պատերազմը» սխալ անվանում է․ կործանարար պատերազմի ընթացքում տեղի են ունեցել խաղաղ ընդմիջումներ։ Չինարենից բառացի թարգմանությունը՝ Ութ կայսրերի խանգարումը, ավելի հարմար է այս դեպքում։

Սկզբնական հակամարտությունները համեմատաբար փոքր էին և սահմանափակվում էին կայսերական մայրաքաղաք Լոյանով, սակայն պատերազմի դաշտը ընդլայնվում էր պայքարի մեջ մտնող ամեն կայսրի հետ։ Եվ որպես եզրափակում՝ պատերազմը Ցին օջախը հյուսիսային Չինաստանում և Վու Հուի ոչնչացման հիմնական պատճառը հանդիսացավ։

Ութ կայսրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիմա Լյան (չին.՝ 司馬亮), Սիմա Յիի (չին.՝ 司馬懿) որդին, Ժունանի կայսր տիտղոսով (չին.՝ 汝南王)
  • Սիմա Վեյ (չին.՝ 司馬瑋), Սայսր Վուի որդին, Չուի իշխան տիտղոսով (չին.՝ 楚王)
  • Սիմա Լուն (չին.՝ 司馬倫), Սիմա Յիի որդին, Չժաոի կայսր տիտղոսով (չին.՝ 趙王)
  • Սիմա Ջիոնգ (չին.՝ 司馬冏), Կայսր Վուի եղբորորդին, Ցիի կայսր տիտղոսով (չին.՝ 齊王)
  • Սիմա Յին (չին.՝ 司馬穎), Կայսր Վուի որդին, Չենդուի կայսր տիտղոսով (չին.՝ 成都王)
  • Սիմա Այ (չին.՝ 司馬乂), Կայսր Վուի որդին, Չանշաի կայսր տիտղոսով (չին.՝ 長沙王)
  • Սիմա Յուն (չին.՝ 司馬顒), Կայսր Վուի երկրորդ զարմիկը, Հեյցզանի կայսր տիտղոսով (չին.՝ 河間王)
  • Սիմա Յուե (չին.՝ 司馬越), Կայսր Վուի երկրորդ զարմիկը, Դունղայի կայսր տիտղոսով (չին.՝ 東海王)

Սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

266 թ․-ին Սիմա Յանը ստիպեց Ցաո Հուանին թողնել գահը և ստեղծեց Ցին հարստությունը։ Հիշելով պատմական նախադեպերը՝ Սիմա Յանը ձգտում էր ամրապնդել Սիմա կլանի ինշխանությունը անշարժ գույք կտակել իր զարմիկներին և որդիներին։ Մեծ անշարժ գույքը թողել էր հինգ հազարանոց բանակին, միջինը՝ երեք հազարանոց բանակին, փոքրը՝ հազար հինգհարյուր հոգուց բաղկացածին։ Որոշ ժամանակ անց այս կայսրերը և դուքսերը նույնպես ստացան վարչական լիազորություններ իրենց հողերի նկատմամբ, ինչպես նաև ստացան զորություն հարկեր դնել աշխատանքի բարձել կենտրոնական պաշտոնյաներին։ Սիմա Յանի հետևորդ Կայսր Վունը օրոք 290 թ․-ին ուժգին պայքար սկսվեց Սիմա կլանի մեջ։ Նոր կայսր Հուին մտավոր հետամնաց էր։ Սկզբում կայսրի խորթ մայրը՝ այրի Յան կայսրուհին, մեծ ուժ է գործադրում դատարանում իր ընտանիքը լիազորելու համար և հասնում է իր ուզածին՝ իր հորը՝ Յան Հունին, տալով իշխանության մեծ մասը։ Կայսրի կինը՝ Ցզյա Նանֆենը, որ դժգեր էր այս իրավիճակի դրությունից, հավաքագրեց Սիմա Վեյի և Սիմա Լյանի օգնությունը։ Սիմա Վեյի զորքերը մտան Լոյան և 291 թ․-ին Ցզյա կայսրուհին հրաման արձագեց՝ մեղադրելով Յան Հունին դավաճանության մեջ։ Սիմա Վեյի զորքերը սպանեցին Յան Հունին, այրի կայսրուհին սովամահ էր լինում տան կալանքի ներքո, ևս Յան կլանի 3000 անդամի մահապատժի էին ենթարկվել։ Այսպես սկսվեց կայսրերի միջամտությունը կենտրոնական կառավարման իշխանության մեջ։

1․ Կայսրուհի Ջիան ընդդեմ Սիմա Լյանի, 291 թ․[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանությունը այժմ Սիմա Լյանի և Վեյ Չժենի ձեռքերում էր։ Սակայն, Կայսրուհի Ջիան դժգոհ էր։ Նա ծրագիր կազմեց Սիմա Վեյի հետ, ով վերահսկում էր կայսերական պահակների գումարտակը և գտնվում էր Սիմա Լյանի ճմշման տակ։ Կայսրուհին կրկին կայսրական կարգադրություն տվեց, մեղադրելով Սիմա Լյանին դավաճանության մեջ, և Սիմա Վեյի հետ սպանեց Սիմա Լյանին և Վեյ Չժենին։

2․ Կայսրուհի Ջիան ընդդեմ Սիմա Վեյի, 291 թ․[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմա Լյանի սպանությունից անմիջապես հետո Սիմա Վեյին խորհուրդ տրվեց ընդլայնել իր իշխանությունը Կայսրուհու հաշվին։ Սիմա Վեյը երկմտում էր։ Սիմա Լյանի մահից երկու օր հետո Կայսրուհի Ջիան լուր տարածեց Սիմա Վեյի ճամբարի մասին, մեղադրելով նրան Սիմա Լյանին սպանած կայսերական հրամանագաիրը կեղծելու համար։ Իր հետևորդների կողմից լքված՝ Սիմա Վեյը (Կայսրուհո աներձակը) գերի վերցվեց և մահապատժի ենթարկվեց։ Այսպիսով Կայսրուհի Ջիան դարձավ իշխանության բացարձակ կառավարիչ՝ իր ամուսնու կլանի անդամների և վստահելի ենթականաերի հետ, որոնք բարձր դիրքեր ստացան։ Քաղաքական իրավիճակը 291 թ․-ից մինչև 299 թ․ համեմատաբար կայուն էր, սակայն սկսել էին լուրեր տարածվել Կայսրուհի Ջիայի անբարոյականության և բռնակալական վարքի մասին, դժգոհության սերմեր ցանելով, որոնք մակերևույթ դուրս եկան տասնամյակի ավարտին։

3․ Սիմա Լուն ընդդեմ Կայսրուհի Ջիայի, 300 թ․[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցին հարստության ժառանգ Սիմա Յուն կայսեր Հույի և նրա ամուսին Քսիեի որդին էր և քաղաքական սպառնալիք կայսրուհի Ջիային։ 299 թ․-ին կայսրուհի Ջիան համոզեց հարբած Սիմա Յուին պատճենել մի տեքստ, ըստ որի Հույ կայսրը պետք է հրաժարվի հօգուտ Սիմա Յուի։ Ապա կայսրուհի Ջիան պատճենված տեքստը կայսեր Հույին, որը քննարկումներից հետո որոշեց մահապատժի ենթարկել իր որդուն։ Կայսրուհի Ջիան ուզում էր, որ պատիժը անմիջապես իրականացվի, սակայն կայսր Հույն որոշեց պարզապես տնային կալանքի տակ առնել Սիմա Յուին։ Այդ ժամանակ Սիմա Լունը ուսուցանում էր կայսրին և համարվում էր կայսրուհի Ջիայի ներքին շրջանի անդամ։ Սիմա Լուն ծրագրում էր տապալել կայսրուհի Ջիային։ Նրա խորհրդական Սան Ցզյուն պնդում էր, թե քանի որ Սիմա Լուն հավատարմություն է ներշնչել կայսրուհի Ջիային, Սիմա Լունի գործողությունները միայն Սիմա Յուի ադամակցությանը կհանգեցնեն, որը հետո վրեժ կլուծի Սիմա Լունից։ Սիմա Լունը այսպիսով խրախուսում է կայսրուհի Ջիային սպանել Սիմա Յուին։ Ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն․ կայսրուհին սպանում է Սիմա Յուին։ Այնուհետև Սիմա Լուն, իբր կայսր Հույից կարգադրություն հրապարակելով, ձերբակալում է կայսրուհի Ջիային և տնային կալանքի տակ է նրան առնում և 300 թ․-ին ստիպում է նրան ինքնասպան լինել։ Սիմա Լուն կրկին կեղծված կարգադրության ճանապարհով նշանակում է իրեն Գլխավոր Վեզիր և 301 թ․-ին, կայսր Հույին տնային կալանքի տակ առնելով, իրեն կայսր է թագադրում։

4. Սիմաներ Ջիոնգը, Յունը և Յինը ընդդեմ Սիմա Լունի, 301 թ․[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմա Լունի գահի յուրացումը թեժ մրցակցության պատճառ էր մյուս կայսրերի միջև։ Երեք հիմնական կայսրերը դաշնակցում էին միմյան հետ ընդդեմ Սիմա Լունի պայքարի մեջ։ 60 օրյա արշավից և տասնյակ հազարավոր զոհեր երկու կողմից կրելուց հետո Սիմա Լունի զորքերը ջախջախված էին, նա ինքը առնվեց տնային կալաքի տակ և որոշ ժամանակ անց ստիպված ինքնասպան եղավ։ Սիմա Լունի կողմակիցները հալածվում և ոչնչացվում էին։ Սիմա Ջիոնգը վերականգնեց կայսր Հույին՝ որպես կայսրության օրինական ղեկավար, իսկ իրեն նշանակեց Գլխավոր Մարշալ։ Սիմաներ Յունը և Յինը նույնպես բարձր պաշտոններ ստացան։ Սիմա Ջիոնգը, սակայն, չարաշահում էր իր դիքով, ղեկավարելով որպես բացարձակ տիրակալ։

5. Սիմաներ Յունը և Այը ընդդեմ Սիմա Ջիոնգի, 302 թ․[խմբագրել | խմբագրել կոդը]

302 թ․-ին Սիմա Յունը, պնդելով, որ կայսրը գաղտնի հրամայել է իրեն կռվել Սիմա Յունի հետ, ապստամբություն բարձրացրեց և շարժվեց դեպի Լոյան։ Սիմա Յունը մտադիր էր գրավել Լոյանը հնարավորինս քիչ զոհերով։ Սիմա Յունը պնդում էր, որ Չանշայի կայսրը՝ Սիմա Այը, իրականում նրա կապն էր Լոյանում։ Այս լուրերը լսելով՝ Սիմա Ջիոնգը զորքեր ուղարկեց, որ սպանեն Սիմա Ային, սակայն Սիմա Այը փախավ և ապաստան գտավ կայսերական պալատում։ Այդտեղ, օգտագործելով կայսերական պաշտպաններին և իր անձնական ուժերը, նա 3 օր կռվեց Սիմա Ջիոնգի հետ Լոյանի շրջակայքում։ Սիմա Ջիոնգը և նրա կողմնակիցնորը սպանվեցին։ Սիմա Յունը դժգոհում էր պետական գործերից։ Նա ակնկալում էր, որ Սիմա Այը կպարտվի, ինչը թույլ կտար իրեն մտնել Լոյան, սպանել Սիմա Ջիոնգին, փոխարինել կայսր Հույին Սիմա Յինով և իրեն նշանակել որպես վարչապետ։ Ամեն ինչ պատրաստ էր ևս մեկ հակամարտության համար։

6. Սիմաներ Յունը, Յինը և Յուեն ընդդեմ Սիմա Այի, 303-304 թթ․[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմա Այի ազդեթությամբ դժգոհ՝ Սիմա Յունը փորձեց սպանել Սիմա Ային, բայց բոլոր ջանքերը ապարդյուն էին։ Այսպիսով 303 թ․-ին նա դաշնակից դարձավ Սիմա Յինի հետ, հավաքեց 270 հազարանոց բանակ և շարժվեց դեպի Լոյան։ Ի պատասխան կայսր Հույը Սիմա Ային նշանակեց գլխավեր հրամանատար և ուղարկեց նրան պայքարել ընդդեմ խռովարար կայսրերի։ Սիմա Այի զորքերը սպանեցին տասը հազարանոց թշնամու զորք, սակայն ստիպված նահանջես Լոյան կազմակերպչական խնդիրների պատճառով։ Տեսնելով այդ ամենը՝ Սիմա Յուեն առևանգեց Սիմա Ային և տնային կալանքի տակ նրան դրեց։ Ավելի ուշ, վախենալով, որ Սիմա Այը կփախչի, Սիմա Յուեն Սիմա Ային ուղարկեց Սիմա Յունի մոտ, ով այրեց Սիմա Ային։ Սիմաներ Յունի և Յինի բանակները մտան Լոյան հաղթանակակով։ Սիմաներ Յուեն և Յունը բարձր պաշտոններ ստացան կառավարությունում, իսկ Սիմա Յինը ստացավ ևս 20 կորմանդորական գույք և նշանակվեց կայսերական ժառանգորդ։

7․ Սիմաներ Յինը և Յունը ընդդեմ Սիմա Յուեի, 304 թ․[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմա Յինը ապրում էր շռայլ կյանքով և նրա՝ կայսր դառնալու ձգտումը շուտով դարձավ ակնհայտ։ Սիմա Յուեն և կայսր Հոււյն 100 հազարանոց բանակ էին ղեկավարում ընդդեմ Սիմա Յինի։ Սակայն կայսերական զորքերը պարտվեցին Դանջինի ճակատամարտում։ Սիմա Յինը տեղափոխեց կայսր Հույին Ե։ Սիմա Յունը որոշեց աջակցել Սիմա Յինի հետ։ Սիմա Յուեն փախավ դեպի իր բազան Դոնգայում։ Սիմա Յինի իշխանությունը ամրապնդվեց։ Սիմա Յինը Սիմա Յուեին հետ է կանչել կայսերական դատարան, սակայն Սիմա Յուեն մերժեց առաջարկը։

8․ Սիմաներ Յունը և Յուեն ընդդեմ Սիմա Յինի, 304 թ․[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմա Յուռի եղբայրը՝ Դոնջինի դուքս Սիմա Տենգը, ելավ ընդդեմ Սիմա Յինի Յու մարզում։ Ընդունելով այդպիսի բարբարոսների օգնությունը, ինչպիսին Վուհուանն է, նա հաղթեց Սիմա Յինի զորքերը։ Սիմա Տենգի զորքերի դիմաց Սիմա Յինի զորքերը թույլ էին։ Լիու Յան հրամանատարը վերադարձավ Բին մարզ, որտեղ նա իրեն հռչակեց թագավոր։ Սիմա Յինը կայսր Հույի հետ փախավ Լոյան, որը այնուհետև գրավվեց Սիմա Յունի կողմից։ Սիմա Յունը տիրացավ կայսր Հույին, տեղափոխեց նրան Չանգան և զրկեց Սիմա Յինին նրա ժառանգի պաշտոնից։ Սիմա Յունը առաջարկեց կիսել գահը Սիմա Յուեի հետ, սակայն Սիմա Յուեն կտրուկ մերժեց։ Սիմա Յունը նախատեսել էր Սիմա Յինին ուղարկել Ե, սակայն պլաները ձախողվեցին, երբ Սիմա Յուեն կրկին ապստամբեց ընդդեմ կենտրոնական կառավարության։

9․ Սիմա Յուեն ընդդեմ Սիմա Յունի, 305 թ․[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմա Յուեն ապստամբեց ընդդեմ Սիմա Յունի 305 թ․-ին Հյուսիսային Չինաստանում իր երղբոր օգնությամբ։ Սիմա Յունը փորձեց Սիմա Յուեին զրկել լեգտիտիմությունից՝ բոլոր կոչումներից զրկելով, սակայն Սիմա Յուեն ի պատասխան Սիմա Յունի հայտարարեց, որ ինքը փրկում էր Կայսերին առևանգողներից և վերադարձնում էր նրան Լոյան։ Սիմա Յունի և Սիմա Յուեի զորքերը հանդիպեցին կենտրոնական Հենանում։ Չնայած նրան, որ Սիմա Յունը ի սկզբանե հաղթող էր, Սիմա Չուն օգնեց կանգնեցնել ալիքը։ 306 թ․-ին Սիմա Յուեն նվաճեց Չանգանը, որ թալանել էր իր բանակով։ Սիմա Յունը փախավ Տայբայ լեռը, իսկ Սիմա Յինը փախավ դեպի Ե։ Սիմա Յուեն տաչձավ վերջին իշխանը, որ տիրում եր կայսերական դատարանում (որը նա հետ տեղափոխեց Լոյան)։

10. Դունղայի կայսրը դուրս է գալիս հաղթանակած, 306-307 թթ․[խմբագրել | խմբագրել կոդը]

Փախուստի ժամանակ Սիմա Յինը գերի էր ընկել և դրվել էր տնային կալանքի տակ Սիմա Չուի կողմից։ Մեկ ամիս անց, սակայն, Սիմա Չուն մահացավ անհասկանալի պատճառներով։ Շնորհիվ նրան, որ Սիմա Յինը խորը արմատներ ուներ Եում, Սիմա Չուի ենթաակաները սպանեցին Սիմա Յինին և նրա ընտանիքը՝ օգտագործելով կեղծ կարգադրում։ Մինչդեռ, Սիմա Յունը կրկին զենք էր վերցրել և գրավել էր Չանղանը, բայց անկարող էր գնալ ավելի խորը, քան Գուանժոնգ տարածաշրջանը։ Երկու կողմերն էլ դարձել էին փակուղի։ Կայսր Հուին մահացավ 307 թ․-ին անհասկանալի պատճառներով(հնարավոր է, Սիմա Յուեն է թունավորել)։ Նոր կայսրը՝ Հուայը, նախկին կառավարչի եղբայրն էր։ Որպես անդամակցության ծես՝ Կայսր Հուայը հրաման արձագեց Սիմա Յունին գալ դատարան որպես նախարար։ Սիմա Մոն սպանեց Սիմա Յունին և նրա ընտանիքը։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչդեռ մյուս իշխանները գոյություն ունեին, Սիմա Յուեի պաշտոնը անժխտելի էր։ Սակայն նրա հաղթանակը երկար չտևեց։ Արդեն 308 թ․-ին Հան Ժաոյի բարբարոսական պետությունը գրավել էր Քսուչանգը կենտրոնական Հենանում։ 309 թ․-ին Սիմա Յուեն քաղաքացիական պատերազմի մեջ էր Ժու Քսիի հետ։ ԵՎ 311 թ․-ին Սիմա Յուեն մահացավ Կայսր Հուայի կողմից գրխավորած կայսրության քարոզարշավի ժամանակ։ Ութ կայսրերի պատերազմը խիստ վնասեց չինական ավանդական տնտեսական օջախները Դեղին Գետի ստորին մասում։ Զուգորդած հետագա բարբարոսական արշավների հետ՝ բկաչության մեծ մասը տեղափոխվեց Հյուսիսային Չինաստանից դեպի ստորին Յանգձե և Սիչուանի ավազան։