Ուելս (թերակղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ուելս (այլ կիրառումներ)
Picto infobox map.png
Ուելս (թերակղզի)

Սևանի թերակղզի
Տեղագրություն Անդրկովկաս
Ողողող ջրեր Սևանա լիճ
Ընդհանուր մակերեսը 20 հզ․ կմ² կմ²
Ամենաբարձր կետը 1085 մ մ
Երկիր Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
##Ուելս (թերակղզի) (Միացյալ Թագավորություն)
Red pog.svg

Ուելս (անգլ.՝ Wales), թերակղզի Մեծ Բրիտանիայի արևմուտքում։ Ողողվում է Բրիստոլի ծոցի, Իռլանդական ծովի, Քարդիգան ծոցի և Սուրբ Գևորգի նեղուցի ջրերով։

Տարածությունը՝ 20 հզ․ կմ²։ Ափագիծը խիստ կտրտված է, ափերը՝ ժայռոտ։ Տարածքի մեծ մասը զբաղեցնում են Քեմբրի լեռները (բարձրությունը՝ մինչև 1085 մ, Սնոուդոն լեռ)։ Կա քարածխի հանքավայր (Հարավային Ուելսի քարածխային ավազան)։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլիման բարեխառն է, ծովային։ Հունվարի միշին ջերմաստիճանը 5-6 °C է, հուլիսինը՝ 15-17 °C։ Տարեկան տեղումները հարթավայրերում 750-1500 մմ են, լեռներում՝ ավելի քան 2500 մմ։

Բարձրադիր շրջաններում տորֆային ճահիճներ են, մարգագետիններ, հավամրգիի պարապուտներ, նախալեռներում՝ լայնատերև անտառներ։ Կան ազգային պարկեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png