Ուբա (Իրտիշի վտակ)
Ուբա | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 278 կմ |
Ավազանի մակերես | 9850 կմ² |
Ջրի ծախս | 177,8 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Սպիտակ Ուբա, Սև Ուբա |
Գետաբերան | Իրտիշ |
Գետաբերանի տեղակայում | Իրտիշ |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Ղազախստան |
Երկրամաս | Արևելա-Ղազախստանյան մարզ |
Ջրահավաք | Օբի ավազան |
Ուբա, գետ Ղազախստանում, Իրտիշ գետը վտակը։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոսում է Արևելա-Ղազախստանյան մարզի տարածքով։ Գոյանում է Սպիտակ Ուբա և Սև Ուբա գետերի խառնվելուց։ Վերին հոսանքը հյուսիս-արևելքից և արևմուտքից սեղմված է Տիգիրեցյան, Կոկսույսյան և Ուբինյան լեռնաշղթաներով։ Գետի վրա տեղավորված է Շեմոնաիխա քաղաքը։ Թափվում է Իրտիշի Շուլբինյան ջրամբարը՝ դելտա առաջացնելով։
Հիդրոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Սառչում է նոյեմբերին-դեկտեմբերի սկզբին, բացվում է ապրիլին-մայիսի սկզբին, վարարում է ապրիլից մինչև հուլիսի կեսը։ Հիմնական վտակներն են՝ Ստանովյան Ուբա, Սակմարիխա, Մոլոուբինկա։ Գետի երկարությունը 278 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 9850 կմ²։ 1954-1987 թվականներին կատարած հետազոտությունների տվյալների համաձայն ջրի միջին տարեկան ծախսը Շեմոնաիխայում կազմում է 177,79 մ³/վրկ։
Ջրի միջին ամսական ծախս[1]՝

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
|