Ոստիկանական մեքենա
Ոստիկանական մեքենա անգլ.՝ Cop Car | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր և քրեական ֆիլմ |
Թվական | 2015 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջոն Ուոթս[1][2][3] |
Պրոդյուսեր | Ջոն Ուոթս |
Սցենարի հեղինակ | Ջոն Ուոթս |
Դերակատարներ | Քևին Բեյքոն[1][3][4], Շի Ուինգհեմ, Քեմրին Մենհեյմ և Կիռա Սեջվիկ |
Օպերատոր | Մեթյու Ջեյ Լլոյդ |
Պատմվածքի վայր | Կոլորադո |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 84 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
«Ոստիկանական մեքենա» (անգլ.՝ Cop Car), 2015 թվականի ամերիկյան սուր սուժետային ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորը Ջոն Ուոտսն է։ Սցենար գրվել է հենց Ջոն Ուոտսի և Քրիստոֆեր Ֆորդի կողմից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկու տղա՝ Թրեվիսը և Հարիսոնը, դաշտում քայլելու ժամանակ մի փոքրիկ պուրակում տեսնում են ոստիկանական մեքենա։ Սկզբում նրանք կարծում են, որ ոստիկանները հետևում են իրենց, սակայն հետո հայտնաբերում են, որ լքված Ford-ը դատարկ է։ Թրեվիսին հաջողվում է բացել վարորդի դուռը։ Տղաները մտնում են ներս և սկսում են ոստիկան-ոստիկան խաղալ։ Թրեվիսը պատահաբար գտնում է թաքնված բանալիները և որոշում գողանալ մեքենան։ Հարիսոնը նրա ուշադրությունն է հրավիրում կապոտի վրա գտնվող դատարկ շշի վրա և դրանից նրանք ենթադրոմ են, որ մեքենայի տերը վերադառնալու է։ Այնուամենայնիվ Թրեվիսը մեքենան աշխատեցնում է և հեռանում Հարսիսոնի հետ։
Այնուհետև ցուցադրվում են նախորդ դեպքին հաջորդող իրադարձությունները։ Պուրակ է գալիս տարածաշրջանի շերիֆ Միտչ Կրետցերը։ Նա հանում է իր համազգեստը և բեռնախցիկից դուրս է հանում մի մարմին։ Շերիֆը մարմինը գցում է մի գաղտնի փոսի մեջ և հետո այնտեղ դատարկում կրով լցված պարկը։ Նա վերադառնում է և տենսում, որ մեքենան չկա։ Այդ ժամանակ Միտչը զանգում է դիսպետչերին և ասում, որ իր ռացիան վատ է աշխատում և նաև խնդրում է, որ իր հետ կապվեն հեռախոսի միջոցով։ Դրանից հետո նա գնում է իր տուն։
Այդ ընթցաքում տղաները գողացված մեքենայով անցնում են հողոտ ճանապարհը և դուրս գալիս ասֆալտապատ տարածք։ Նրանք մեքենայի միջոցով կոտրում են փակ դարպասները և դուրս են գալիս մայրուղի։ Ոստիկանական մեքենայի տարօրինակ կտրուկ շրջադարձերը տեսնում է դիմացի փողոցով քայլող կինը՝ Բևը։ Հանդիպակաց գոտով երթևեկող տղաները հազիվ նրան վթարի չեն ենթարկում։
Շերիֆը վերջապես հասնում է ավտոկայանատեղի, որտեղ, օգտագործելով կապիչները մեքենա է գողանում։ Քաղաքով անցնող ճանապարհին նրան կանգնեցնում է մոտոցիկլետով մի ոստիկան։ Միթչը զանգում է դիսպետչերին հայտնում կասկածյալի մասին, որին նա իբր թե հետևում էր։
Բևը կանգնում է մի սրճարանի մոտ և այնտեղ գտնվող ոստիկաններին պատմում է մայրուղում տեսած իր մեքենայի մասին։ Շերիֆը վերջապես հասնում է տուն, որտեղ նրա պիկարն էր և ևս մեկ ռացիա։Նրան զանգահարում է դիսպետչերը և հյատնում, որ նրանք տեղեկություն ունեն գողացված ոստիկանական մեքենայի մասին, որը վարում են տասնամյա երեխաները։ Կրետցերը հավաստիացնում է դիսպետչերին, որ դա կեղծ ահազանգ է և խնդրում է ռադիոկապի անսարքությունների պատճառով ժամանակավորապես փոխել տարածքի ոստիակնների հաճախությունը։ Այն բանից հետո, երբ հին հաճախությունը դառնում է ազատ, նա փորձում է խոսել տղաների հետ, սակայն նրանք չեն պատասխանում։ Այդ պահին տղաները կանգնելով մայթին՝ խաղում էին ոստիկական ժապավենով։ Թրեվիսը փորձարկում է մեքենայում գտած զրահաբաճկոնը՝ հագցնելով այն Հարիսոնին։ Նա չի կարողնում հանել М4 ինքնաձիգը ապահովիչից։ Նա մտածում է, որ վերջացել են ինքնաձիգի փամփուշտները և մոտենում է մեքենային, որպեսզի գտնի դրանք։ Հարիսոնը թաքցնում է շերիֆի ատրճանակը բաճկոնի գրպանում։ Հասնելով մեքենային՝ Թրեվիսը լսում է շերիֆի խոսքերը այն մասին, որ ոստիկանական մեքենայի առևանգումը մեծ հանցագործությու է և լավ կլինի, որ տղաները պարզապես վերդարձնեն մեքենան։ Այդ ժամանակ երեխաները բեռնախցիկից աղմուկ են լսում և բացելով այն՝ տեսնում են արյան մեջ թաթախված տղամարդու։ Նա հավաստիացնում է երեխաներին, որ ոստիկանը իրականում հանցագործ է և խնդրում է ազատել իրեն։ Կրետցերը այդ ժամանակ տանը ազատվում է թմրանյութից։ Երեխաների կոմղից ազատ արձակված տղամարդը զենքով սպառնալով երեխաներին ստիպում է կապվել շերիֆի հետ և հայտնել նրան իր գտնվելու վայրի մասին։ Միտչը ասում է, որ երեխաները ճիշտ քայլ են արել, որից հետո վերցնում է փողերը և հեռանում տանից։
Նստեցնելով տղաներին հետևի նստարանին՝ տղամարդը համապատասխան վայր է գտնում հրաձգության համար։ Շերիֆ ժամանում է այդ վայր ու մոտենում մեքենային։ Խոսելով տղաների հետ՝ նա հասկանում է, որ մի բան այն չէ և թաքնվում է մեքենայի հետևում։ Կինը, որը ճանապարհին տեսել էր երեխաներին, նույնպես մոտենում է այդ տեղին։ Նա մոտենում է մեքենային և նկատում շերիֆին, որն ասում է նրան, թե իրեն վիրավորել են, և խնդրում է օգնել նրան փողոցի մյուս կոմղից գտնել բանալիները։ Երբ կինը տեսնում է բեռնախցիկի տղամարդուն, կրակում է նրա վրա։ Սկսվում է փոխհրաձգություն, որի ընթացքում շերիֆը և տղամարդը հարձակվում են միմիյանց վրա և երկուսն էլ անգիտակից վիճակով ընկնում։ Տղաներին հաջողվում է դուրս գալ մեքենայից, ատրճանակով պատուհանին կարկելով, սակայն առաջին գնդակը հետ է անդրադառնում և վնասում Թրևիսին։ Հարիսոնը նստում է ղեկին ու հեռանում է Թրևիսի հետ։ Այդ ժամանակ շերիֆը ուշքի է գալիս և փորձում է նրանց շրջանցել իր մեքենայով, բայց բախվում է մի կովի։ Հարիսոնը մոտնեում է քաղաքին և լսելով դիսպետչերի ձայնը ռացիայից՝ օգնություն է խնդրում։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քևին Բեյքոն - շերիֆ
- Ջեյմս Ֆրիդսոն-Ջեկսոն- Թրևիս
- Հեյս Ուելֆորդ -Հարիսոն
- Շին Ուիգհեմ- փախստական
- Քեմրին Մանգհեյմ- Բև
- Կիռա Սեդժբիկ- դիսպետչեր (ձայնը)
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմը մեծ մասամբ արժանացել է քննադատների դրական գնահատականին։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 79% վարկանիշ՝ հիմնված 72 արձագանքների վրա։ Ֆիլմի միջին գնահատականը 10-ից 7 է[5]։