Jump to content

Ոսպնյակային անտենաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոսպնյակային անտենաները կազմված են ոսպնյակից՝ օպտիկականի նման, ճառագայթիչից, սողնակից։ Ոսպնյակը ապահովում է էլեկտրամագնիսական ալիքի ճակատի փոխակերպումը գնդաձևից կամ գլանանաձևից հարթի։

Ոսպնյակային անտենաները բաժանվում են երկու տեսակի՝

  1. արագացնող
  2. դանդաղեցնող

Արագացնող ոսպնյակների թերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գոյություն ունեն մեռյալ գոտիներ, որոնց պատճառով ունենում ենք կորուստներ ՄՕԳ-ում,
  2. Շերտավորման հետևանքով նեղանում է թողարկման շերտը։

Եթե հստակ ընտրվել է քայլը, բացվածքում սինֆազությունը կխախտվի, իսկ թողարկման շերտը կարող է նեղանալ, քանի որ t-ն ֆունկցիա է միաժամանակ և n-ից։ Միջավայրն ինքը նեղշերտ է, ինչպես և ցանկացած ալիքատար։ Շերտավորման արդյունքում այդ միջավայրի զգալի մասը փաստորեն դեն ենք նետում։ Ալիքը ոսպնյակի միջավայրում ավելի կարճ ժամանակահատվածում է գտնվում, ավելի շատ է մնում դատարկության մեջ, որի հետևանքով գոյանում է թողարկման շերտի լայնացման էֆեկտը։ Այս տիպի անտենաների ՈւԴ-ները փոքր անկյունների դեպքում նեղ են, իսկ ՈւԴ-ի բանաձևը հաշվարկվում է այնպես, ինչպես ալիքատարի բաց ծայրի համար։ Շերտավորման գործողությունը նվազեցնում է անտենայի թողարկման շերտը, քանի որ պայմանավորված է աշխատանքային ալիքի երկարությամբ։ λ-ի փոփոխության դեպքում բացվածքում սինֆազության պայմանը կարող է խախտվել։ Նյութը առհասարակ նեղշերտ է։ Շերտավորման դեպքում ոսպնյակի նյութի մի մասը դեն են գցում, այսինքն ալիքը ավելի կարճ ժամանակ է գտնվում նյութի մեջ և այդ պատճառով առաջանում է հաճախականային շերտի լայնացման էֆեկտ։ Ինչքան ավելի մեծ է անկյունը, այնքան ճառագայթը ավելի երկար ժամանակ է գտնվում ոսպնյակի ներսում, իսկ շերտավորման դեպքում այդ ժամանակը կրճատվում է։

Ոսպնյակային անտենաների ՈւԴԴ-ն ավելի մեծ է, քան փողային անտենաների ՈւԳԳ-ն և հավասար է սինֆազ ճառագայթող հարթ ուղղանկյուն բացվածքի ՈւԳԳ-ին, եթե ամպլիտուդային բաշխվածությունը կոսինուսոիդալ է։

Դիէլեկտրիկ ոսպնյակային անտենաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսպնյակի նյութի ε դիէլեկտրիկ թափանցելիությունը պետք է լինի մեկից մեծ թիվ, և այդ նյութում կորուստը պետք է լինի 1-ից մեծ թիվ, և այդ նյութում կորուստները պետք է ցածր լինեն։ Սովորական նյութերի ε դիէլեկտրիկ թափանցելիությունը շատ մեծ թիվ չէ և եթե դրանից պատրաստենք ոսպնյակը, այն շատ մեծ կլինի։ Դրա համար օգտագործում են մետաղադիէլեկտրիկներ։

Ի տարբերություն մետաղական ոսպնյակների, այստեղ շերտի գոտիավորման հաշվին ոչ մի էֆեկտ չենք ունենում։ Բացվածքում ամպլիտուդային բաշխվածությունը խիստ նվազում է եզրերում, բայց կարելի է պատրաստել երկակի կորությամբ ոսպնյակներ, այսինքն՝ օգտագործել ոսպնյակի երկու հարթությունը։ Շերտավորումը բերում է ՄՕԳ-ի նվազեցմանը, քանի որ գոյանում են ստվերային հատվածներ։ Ոսպնյակային անտենաներում գոյություն ունի մի երևույթ, որը կոչվում է ոսպնյակի ազդեցություն ճառագայթիչի վրա։ Ոսպնյակի կենտրոնական մասից ճառագայթումն ընկնում է նորից փողային անտենայի վրա՝ փոքրացնելով տրակտի ԿԱԳ-ը։ Այս վտանգավոր երևույթը կոչվում է ոսպնյակի ազդեցություն ճառագայթիչի վրա։

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մակերեսի պատրաստման համեմատաբար ցածր ճշտություն է պահանջվում,
  2. Կողային թերթիկների մակարդակը ցածր է, քանի որ անտենայի եզրերը թույլ են լուսավորված,
  3. Հնարավոր է, օգտագործելով ոսպնյակի երկրորդ կորությունը, ստանալ հատուկ ձևի ՈւԴ,
  4. Ճառագայթիչը այստեղ ոսպնյակի բացվածքը չի ստվերացնում։

Թերությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կշիռը մեծ է, գաբարիտները մեծ են։ Բացի այդ, դիէլեկտրիկ նյութերի մեծամասնությունը ժամանակի ընթացքում կորցնում է իր հատկությունը կամ փոխում է, և ինչպես ցանկացած ռեֆլեկտորային համակարգ, մեծ կորուստներ է ստեղծում։

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսպնյակային անտենաների օգտագործումը սահմանափակվում է պատրաստման դժվարությամբ և պարամետրերի կարգավորմամբ։ Ոսպնյակային անտենաները օգտագործվում են որպես անտենաների պաշտպանիչ ցանցի էլեմենտ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Սարգսյան, Անտենաներ
  • А. З. Фрадин, Антенно-фидерные устройства. м. 1977, изд. Связь. УДК 621.396.67 (075.8)
  • Е. Г. Зелкин, Р. А. Петрова, Линзовые антенны. М. Сов. радио, 1974г, 277л