Jump to content

Թողարկման շերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թողարկման շերտ, հաճախականության տիրույթ, որի սահմաններում ձայնական, ռադիոտեխնիկական կամ օպտիկական սարքերի ամպլիտուդա–հաճախականային բնութագիրը բավական հավասարաչափ է, որպեսզի շատ քիչ շեղումով ապահովի ազդանշանի հաղորդումը։

Թողարկման շերտի հիմնական պարամետրերն են՝

  • շերտի լայնությունը
  • թողարկման շերտի սահմաններում ամպլիտուդա–հաճախականային բնութագրի անհավասարաչափությունը։

Շերտի լայնությունը սովորաբար որոշում են ամպլիտուդա–հաճախականային տեղամասի վերին և ստորին սահմանային հաճախականությունների տարբերությամբ։ Թողարկման շերտի լայնությունն արտահայտում են հաճախականության միավորներով (հց), ամպլիտուդա–հաճախականային բնութագրի անհավասարաչափությունը՝ հարաբերական միավորներով կամ դեցիբելներով (դբ)։ Հեռախոսային կապի համար թողարկման շերտի լայնությունը 300–3400 հց է, երաժշտության վերարտադրության համար՝ 30–16000 հց, հեռուստատեսային հաղորդումների համար՝մինչե 8 Մգհց։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 196