Ոսկու պարիտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ոսկու պարիտետ,

1․ երկրի դրամական միավորի մեջ զուտ ոսկու պարունակությունը (կշիռը)։ Որոշվում է 1 տրոյական ունցիա (31,1035 գ) զուտ ոսկու և դրա «գնի», վճարվող թղթադրամների գումարի հարաբերությամբ։

2․ Երկու տարբեր դրամական միավորների հարաբերակցությունն ըստ դրանցում պարունակվող զուտ ոսկու քանակի։ Այս նշանակությամբ ոսկու պարիտետ անվանվում է նաև «պարիտետային կուրս»։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 637