Ոսկյա կետեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոսկյա կետեր, ոսկու շրջանառության, և երկրների միջև ոսկու ազատ շարժման պայմաններում մետաղադրամի պարիտետից վալյուտաների կուրսի տատանումների վերին և ստորին սահմանները։ Որոշվում են երկրների միջև ոսկու տեղափոխման ծախսերով (փաթեթավորում, տրանսպորտ, ապահովագրություն և այլն)։ Վալյուտայի կուրսը չի կարող անցնել ոսկյա կետերըի վերին և ստորին սահմանները։ Վերին սահմանն անցնելու դեպքում վճարողին ձեռնտու էր ոսկին ուղարկել վարկատու երկիր և փոխանակել այն ազգային վասուտայի պարիտետով, որով կատարվելու էր վճարումը։ Ստորին սահմանին հասնելու դեպքում նպատակահարմար էր ոսկին արտահանել երկրից։ Վալյուտայի սահմանային ստորին կուրսը այլ կերպ կոչվում է արտահանման, իսկ սահմանային բարձր կուրսը՝ ներմուծման ոսկյա կետերը։ Ոսկու ստանդարտի վերացմամբ և վալյուտային սահմանափակումների կիրառմամբ դրանք կորցրեցին իրենց գործնական նշանակությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 634 CC-BY-SA-icon-80x15.png