Ոչ դարձային ռեակցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ոչ դարձելի ռեակցիաներ, քիմիական ռեակցիաներ, որոնք ընթանում են միայն մեկ ուղղությամբ և ավարտվում ելանյութերի լրիվ փոխարկմամբ վերջնանյութերի։ Բոլոր քիմիական ռեակցիաները սկզբունքորեն դարձելի են։ Ոչ դարձելի ռեակցիաների գոյությունը հնարավոր է, եթե ռեակցիայի վերջնանյութերը տվյալ պայմաններում (ջերմաստիճան, ճնշում ևն) չեն փոխազդում իրար հետ կամ փոխազդում են՝ առաջացնելով ելանյութերից տարբեր նյութեր։ Այլ պայմաններում այդ ռեակցիաները կարող են դառնալ դարձելի։ Նման ոչ դարձելի ռեակցիաներ են պայթուցիկ նյութերի քայքայումը (պայթյունը), ածխաջրածինների այրումը սովորական պայմաններում ևն։ Գործնական ոչ դարձելի ռեակցիա են անվանում այնպիսի դարձելի ռեակցիաներին, որոնց հավասարակշռությունը խիստ տեղաշարժված է (աջ կամ ձախ) և որոնք ավարտվում են ելանյութերի գործնականորեն լրիվ փոխարկումով (օրինակ, ուժեղ թթուների և ալկալիների միջև ընթացող չեզոքացման ռեակցիաները)։ Իրականում այդ ռեակցիաներն ավարտվում են շարժուն քիմիական հավասարակշռության ստեղծմամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 619 CC-BY-SA-icon-80x15.png