Ողջերն ու մեռածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ողջերն ու մեռածները
խորվ.՝ Živi i mrtvi
Երկիր Խորվաթիա
 Բոսնիա և Հերցեգովինա
Ժանրպարտիզանների մասին ֆիլմ և դրամա
Թվական2007
Լեզուխորվաթերեն
ՌեժիսորKristijan Milić?
Սցենարի հեղինակՅոսիպ Մլակիչ
ԴերակատարներFilip Šovagović?, Վելիբոր Տոպիչ, Marinko Prga?, Slaven Knezović?[1] և Izudin Bajrović?[1]
ՕպերատորԴրագան Մարկովիչ
Պատմվածքի վայրԲոսնիա և Հերցեգովինա
ԿինոընկերությունPorta
Տևողություն87 րոպե

Ողջերն ու մեռածները (խորվ.՝ Živi i mrtvi), խորվաթական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ՝ նկարահանված 2007 թվականին Յոսիպ Մլակիչի վեպի հիման վրա։ Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Բոսնիա և Հերցեգովինայում և Խորվաթիայի Հանրապետությունում։ Ֆիլմում զուգահեռ զարգանում են սյուժետային երկու գծեր, որոնցից մեկը ներկայացնում է Բոսնիական պատերազմի դեպքերը (1993 թվական), մյուսը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1943 թվական)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1943 թվականին խորվաթ դոմոբրանների (չեխ․՝ domobrana, խորվ.՝ domobrani, սլովեն.՝ domobranci, բառացի՝ «տան (հայրենիքի) պաշտպաններ») մի խումբ հրաման է ստանում ոչնչացնել հարավսլավական պարտիզանական ջոկատը, որ թաքնվում էր Բոսնիայի լեռներում ու անտառներում։ Խորվաթ մարտիկներն ուղևորվում են դեպի Սև ջրեր կոչվող վայրը, բայց ընկնում են պարտիզանների շրջափակման մեջ, ու մի քանի կարճատև մարտերից հետո նրանց ջոկատից գրեթե ոչ ոք կենդանի չի մնում։

Ուղիղ հիսուն տարի անց Խորվաթիայի պաշտպանության խորհրդի մի խումբ զինվորներ հանձնարարություն են ստանում գրավել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող բարձունք այդ նույն վայրում։ Պատմությունը միստիկորեն կրկնվում է։ Ընդ որում՝ Խորվաթիայի պաշտպանության խորհրդի մարտիկներից մեկի պապը եղել է այն դոմոբրանների շարքում, ովքեր 1943 թվականին կռվել են հարավսլավական պարտիզանական ջոկատի դեմ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլիպ Շովագովիչ – Տոմո / Մարտին
  • Վելիբոր Տոպիչ – Վիյալի
  • Սլավեն Կնեզովիչ – Չորո
  • Մարինկո Պրգա – Մալի
  • Բորկո Պերիչ – Ռոբե
  • Միրո Բարնյակ – Իվո
  • Բոժիդար Օրեշկովիչ – հրամանատար
  • Էնես Վեյզովիչ – Ֆերիդ / Բոսնիայի և Հերցեգովինայի Հանրապետության մարտիկ
  • Իզուդին Բայրովիչ – Ստոյան
  • Լյուբոմիր Յուրկովիչ – Սեմին
  • Ռոբերտ Ռոկլիցեր – հրամանատար Դանե Բորո
  • Զվոնկո Զեչևիչ – ավագ լեյտենանտ Կնեզ
  • Նինո Սորիչ – Պեյո
  • Ներմին Օմիչ – դոմոբրան

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմն 2007 թվականի Պուլայի կինոփառատոնում արժանացել է մրցանակների «Լավագույն ռեժիսոր», «Երկրորդ պլանի լավագույն դերասան», «Լավագույն մոնտաժ» և այլ անվանակարգերում։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Բոսնիա և Հերցեգովինայի Գորնի Վակուֆ Ուսկոպլե և Պրոզոր Ռամա համայնքներում։
  • 2010 թվականի նոյեմբերին բրիտանական The Independent թերթում տպագրվել է նացիստական հանցագործ Սամուել Կունցի մահվան մասին լուրը, և սխալմամբ նյութին կցվել է դերասան Լյուբոմիր Յուրկովիչի նկարը «Ողջերն ու մեռածները» ֆիլմի հերոսներից մեկի կերպարում[2]։ Լյուբոմիր Յուրկովիչը դատի է տվել թերթին և հաղթել գործը, իսկ թերթի խմբագիրներն ստիպված են եղել ներողություն խնդրել[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]