Ողորմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ողորմի, երգային-բանաձևային նախերգ, որով սկսվում են «Սասնա ծռեր» ժողովրդական վեպը, մասնավորապես՝ Մոկաց տիպաբանական խմբի պատումները։ Ողորմիները վիպական-քնարական բնույթի մաղթանքի երգեր են, որոնց մեջ հիշվում են ժողովրդական վեպում գործող Սասնա հերոսների անունները՝ նրանց հիշատակը օրհնող ողորմության մաղթանքի կրկնվող բանաձևերով, իբրև անցյալում ապրած և գործած իրական անձանց։ Ողորմիների վերջում, երբեմն, ողորմության մաղթանք է ուղղվում նաև վեպը ունկնդրողների նախնիների հիշատակին։ Գաղափարով ողորմիները կապվում են նախնիների պաշտամունքի հետ, ունեն շեշտված ծիսական բնույթ, երգվում են ծանր ու հանդիսավոր մեղեդիով, նման «Սասնա ծռերի» երգային մյուս հատվածների եղանակին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 614 CC-BY-SA-icon-80x15.png