Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում ( ՇՄԱԳ, EIA (անգլ.՝ Environmental Impact Assessment)), շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման Միջազգային միության (IAIA, International Association for Impact Assessment) տերմին է։ Նախատեսված է պլանավորվող տնտեսական գործունեության ցանկացած տեսակների ազդեցության վտանգավորության աստիճանի և ինտենսիվության բացահայտմանը շրջակա միջավայրի և հասարակական առողջության վրա։

ՇՄԱԳ-ը վերաբերում է այն ուղղությանը, որն ունի նախագծերի գնահատման ընդհանուր «հովանոցային բրենդ»։ ՇՄԱԳ-ի անցկացումը պլանավորվող տնտեսական և գործունեության այլ տեսակների համար նախատեսվում է «Էկոլոգիական փորձաքննության մասին՚» Դաշնային օրենքով։ Նախատեսվող տնտեսական և գործունեության այլ տեսակների ՇՄԱԳ-ը նպաստում է էկոլոգիապես խելամիտ կառավարչական որոշումների ընդունմանը ` նախատեսվող տնտեսական և գործունեության այլ տեսակների իրականացման հնարավոր անբարենպաստ ազդեցությունների որոշման մասին, էկոլոգիական հետևանքների գնահատման, հասարակական կարծիքի չանտեսման, ազդեցությունների նվազեցման և կանխարգելման միջոցառումների մշակման վերաբերյալ։

ՇՄԱԳ-ի մասնակիցները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՇՄԱԳ-ի գործընթացում մասնակցում են պատվիրատուն, ազդեցութայն գնահատման աշխատանքների կատարողը և հասարակայնությունը։

Պատվիրատուն ֆիզիակական կամ իրավաբանական անձ է պատասխանատու նախատեսվող գործունեության փաստաթղթերի պատրաստման համար ` համաձայն նորմատիվային պահանջների, որոնք ներկայացվում են տվյալ գործունեության տեսակին էկոլոգիական փորձաքննության անցկացման համար։

Կատարողը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որն իրականացնում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և որին պատվիրատուն իրավունք է տվել կատարել գնահատման աշխատանքները։ Կատարողը պատասխանատու է գնահատման ամբողջականության ու հավաստիության, ինչպես նաև դրանց՝ էկոլոգիական ստանդարտներին ու նորմատիվներին համապատասխանության համար։

ՇՄԱԳ-ի երրորդ մասնակիցը հասարակայնությունն է, որը կարող է գործընթացի մեջ ընդգրկվել սկզբնական տեղեկատվության տրամադրման և ՇՄԱԳ-ի անցկացման փուլերում, մասնակցել հասարակական լսումներին և քննարկումներին։

Ընթացակարգը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակողին ներկայացվող պահանջները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • օբյեկտի տեղադրման վայրում շրջակա միջավայրի վիճակի բնութագրիչների որոշում
  • ուսումնասիրվող տեղանքում գոյություն ունեցող տեխնոգեն ազդեցության տեսակների, հիմնական աղբյուրների և ինտենսիվության վերլուծություն
  • նախագծվող օբյեկտի շինարարության և շահագործման ընթացքում շրջակա միջավայրի բաղկացուցիչների վրա հնարավոր ազդեցությունների բնույթի, ծավալի և ինտենսիվության բացահայտում
  • նախատեսվող գործունեության իրականացման նպատակների և հնարավոր այլընտրանքների նկարագրություն

ՇՄԱԳ-ի սկզբունքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՇՄԱԳ-ի ` որպես լուծումների ձևավորման գործիքի կիրառում նախանախագծային փուլից սկսած և հասարակության համար տեղեկատվության մատչելիություն նախագծային լուծումների վերաբերյալ
  • նախագծի տեխնոլոգիական, տեխնիկական, սոցիալական, բնապահպանական և տնտեսական ցուցանիշների համալիր դիտարկում
  • նախագծային լուծումների այլընտրանքայնություն, նոր տարբերակների կազմում
  • օբյեկտի շահագործման հետ կապված հնարավոր բացասական հետևանքների համար պատվիրատուի պատասխանատվություն

Պատվիրատուն կրում է ՇՄԱԳ-ի կատարման հետ կապված բոլոր ծախսերը։ ՇՄԱԳ-ը ներառում է.

  • տարածքի ռեսուրսային պոտենցիալի և շրջակա միջավայրի վիճակի որոշում
  • ՇՄԱԳ-ի ծրագրի մշակում
  • տնտեսական գործունեության և շինարարության այլընտրանքային տարբերակների գնահատում
  • շրջակա միջավայրի վրա նախագծի շահագործման հետևանքով ազդեցության ծավալի և տևողության գնահատում
  • շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցության մոնիթորինգ
  • շրջակա միջավայրի վրա ազդեցության մակարդակի նվազեցման միջոցների և միջոցառումների համակարգի ստեղծում
  • հասարակական լսումներ և էկոլոգիական փորձաքննություն
  • շրջակա միջավայրի վրա նախագծի ազդեցության վերլուծության հաշվետվության պատրաստում

ՇՄԱԳ-ի վերջնական տարբերակի նյութերի մեջ պետք է ընդգրկվի հասարակական լսումների արձանագրությունը։

ՇՄԱԳ-ի փուլերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ազդեցության գնահատման Միջազգային կազմակերպության մեթոդաբանության` ՇՄԱԳ-ի գործընթացը իրենից ներկայացնում է հաջորդական անցում հետևյալ փուլերով.

  1. Սկրինինգ (screaning), որի շրջանակներում որոշվում է ՇՄԱԳ-ի անցկացման անհրաժեշտությունը և լիարժեքության աստիճանը
  2. Սկոպինգ (scopping), այս փուլում վեր են հանվում խնդիրները և ազդեցության ոլորտները, ինչպես նաև այն հարցերը, որոնք պարունակում են տեղեկատվություն շրջակա միջավայրի վերաբերյալ
  3. այլընտրանքային տարբերակների գնահատում, ինչի արդյունքում ընտրվում է նախատեսված նպատակներին հասնելու այն տարբերակը, որն առավել բարենպաստ է շրջակա միջավայրի համար
  4. Ազդեցության գնահատում, նախագծի իրականացման էկոլոգիական, կենսաբանական և սոցիալական հետևանքների աստիճանի կանխատեսում և որոշում

Ազդեցության գնահատման փուլում վերլուծվում են ազդեցության քանակական ցուցանիշներ, մասնավորապես.

  • ազդեցության ինտենսիվութուն ( միավոր ժամանակում աղտոտիչների հոսքը )
  • ազդեցության որոշակի ուժգնություն ( միավոր տարածքի վրա աղտոտիչների հոսքը )
  • ազդեցության հաճախականությունը ժամանակի ընթացքում (ընդհատ, անընդհատ, միանվագ ազդեցություն )
  • ազդեցության տևողությունը ( տարի, ամիս և այլն )
  • ազդեցության տարածական սահմանները ( խորություն, չափեր և ազդեցության գոտու ձև )
  1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության կառավարում . միջոցառումների սահմանում, որն անհրաժեշտ է նախագծի շահագործման անբարենպաստ հետևանքների վերացման, նվազեցման և փոխհատուցման համար
  2. Նշանակալիության գնահատում . շրջակա միջավայրի վրա այլ բաղադրիչների ազդեցության կարևորության և ընդունելիության որոշում ( օրինակ այնպիսիք, որոնք հնարավոր չէ վերացնել )։ Այս փուլի նպատակը առաջնահերթ ազդեցությունների նվազեցումն է ` ընտրելով միայն նրանք, որոնք բնութագրվում են առավելագույն ինտենսիվությամբ և պարբերականությամբ։ Այդ դեպքում հաշվի են առնվում ցուցանիշներ, որոնց դեպքում ազդեցությունը նշանակալից է.
  • տվյալ տարածքի վրա զգալի ազդեցություն
  • հատուկ պահպանվող տարածքների վրա ազդեցություն
  • չափազանց վտանգավոր արտադրություն
  1. Հաշվետվությունների կազմում ՇՄԱԳ-ի անցկացման վերաբերյալ
  2. Որոշումների ընդունում. նախագծի ընդունման դրական կամ բացասական եզրակացություն, ինչպես նաև իրականացման վերաբերյալ պայմանների սահմանում
  3. Հսկողություն նախագծի իրականացման վերաբերյալ սահմանված պայմանների կատարման նկատմամբ, վերահսկողություն նախագծի իրականացման նկատմամբ, ինչպես նաև միջոցառումների ` բացասական հետևանքների նվազեցման արդյունավետության նկատմամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]