Շտեգ (Լիխտենշտայն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Շտեգ
գերմ.՝ Steg
ԵրկիրԼիխտենշտայն Լիխտենշտայն
ԲԾՄ1500 մետր
Բնակչություն50 մարդ
Փոստային դասիչ9497
Շտեգ (Լիխտենշտայն) (Լիխտենշթայն)##
Շտեգ (Լիխտենշտայն) (Լիխտենշթայն)

Շտեգը (գերմ.՝ Steg), գյուղական բնակավայր է Լիխտենշտայնում՝ ընդգրկված Տրիզենբերգ համայնքի սահմաններում։ Բնակչության թիվը կազմում է 50 մարդ[1]։ Փոստային ինդեքսն է՝ 9497։

Տեղակայված է երկրի կենտրոնական մասում՝ Զյուկա գյուղից ոչ հեռու՝ Շտեգերբախ գետի աջ ափին։ Բնակավայրը բաղկացած է երկու մասից՝ Գրոսշտեգ (Մեծ Շտեգ, անգլ.՝ Grossstäg) և Խլայշտեգ (Փոքր Շտեգ, անգլ.՝ Chleisteg[2]։

Գյուղի կենտրոնական մասում բացարձակ բարձրությունը կազմում է 1500 մ[2]։

Այստեղ է գտնվում Լիխտենշտայնում դահուկացատկի միակ ցատկահարթակը[3]։ Շտեգը տարատեսակ մարզական միջոցառումների հայտնի վայր է։

Լիճ Շտեգի մերձակայքում

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բնակչությունը․ Շտեգ, Լիխտենշտայն Արխիվացված 2016-03-04 Wayback Machine population.mongabay.com (անգլ.)
  2. 2,0 2,1 Google Maps-ի տվյալներով
  3. «Լիխտենշտայն․ ցատկահարթակներ». skisprungschanzen.com. 2015 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտեգ (Լիխտենշտայն)» հոդվածին։