Շուրջպար (նկար)
տեսակ | գեղանկար |
---|---|
նկարիչ | Նատալյա Սերգեևնա Գոնչարովա |
տարի | 1910 |
բարձրություն | 100 սանտիմետր |
լայնություն | 133 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Սերպուխովի պատմության և արվեստի թանգարան |
հավաքածու | Սերպուխովի պատմության և արվեստի թանգարան |
Ծանոթագրություններ |
«Շուրջպար» (ռուս.՝ Хоровод), ռուսական ավանգարդի հայտնի ներկայացուցիչ Նատալյա Գոնչարովայի կտավը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավը վերաբերում է Նատալյա Գոնչարովայի այն ստեղծագործական ժամանակաշրջանին, որը նշանավորվել է էքսպրեսիոնիստական պրիմիտիվիզմից հեռանալու և Ռուսաստանի ժողովրդական արվեստին դիմելու կոչով։ Այն պատկանել է Նատալյա Գոնչարովայի և Միխայիլ Լարիոնովի ընտանիքին, որի Ֆրանսիա արտագաղթելուց հետո տեղափոխվել է Սերպուխովի պատմության և արվեստի թանգարան[1]։ Մինչ օրս նկարը գտնվում է լավ վիճակում, առկա են վերականգնման հետքեր և կտավի հետնամասում կա 5 կարկատան[2]։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կտավում պատկերված է գյուղական կյանքից մի տեսարան` վեց կին ձեռք ձեռքի բռնած գտնվում են շրջանագծի մեջ։ Կանայք պատկերված են գյուղացիական հագուստով, նրանց դեմքերն ու կազմվածքները մեկնաբանվում են ընդհանրացված եղանակով[2]։ Կտավի հետին պլանում խրճիթներ են երևում, նկարի ձախ կողմում ծառի բուն է։ Ստեղծագործությունը վերաբերվում է ժողովրդական թեմաների լուծման ծրագրային շրջաններից մեկին` ներծծված է «ամբողջականության» գաղափարով, որը ճանապարհ բացեց դեպի տարբեր ավանդույթներ ազատորեն օգտագործելով, համաշխարհային գեղարվեստական մշակույթի փոխառությունները և նոր մեկնաբանությունները։ Արվեստի քննադատները նշում են այս ստեղծագործության մեջ հեղինակի կողմից ձեռք է բերվել «պատկերների մեկնաբանման մոնումենտալ հանդիսավորության զգացում», իսկական դեկորատիվություն և գեղարվեստական ձևի ներքին արտահայտչականություն[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Картины «Письмо» и «Хоровод» Серпуховского музея продолжают свое мировое турне»։ Серпуховский историко-художественный музей (ru-RU)։ 2020-02-07։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-26-ին։ Վերցված է 2020-12-08
- ↑ 2,0 2,1 «Хоровод»։ Музеи России։ 1999։ Վերցված է 2010-12-04
- ↑ В. А. Садков, Л. Г. Москалева. Западноевропейская живопись XVI-XX веков // Серпуховский историко-художественный музей. Русская и западноевропейская живопись. — Тула: Издательство «Власта», 2005. — С. 10-11. — 144 с. — ISBN 5-900998-20-7