Շուկա Նորմանդիայում
Շուկա Նորմանդիայում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Թեոդոր Ռուսո |
տարի | 1830 |
բարձրություն | 29,5 սանտիմետր[1] |
լայնություն | 38 սանտիմետր[1] |
ստեղծման վայր | Ֆրանսիա[1] |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պետական Էրմիտաժ[1] |
հավաքածու | Պետական Էրմիտաժ[1] |
կայք | |
Ծանոթագրություններ |
Շուկա Նորմանդիայում, ֆրանսիացի նկարիչ Թեոդոր Ռուսոյի նկարը՝ Էրմիտաժի հավաքածուից։
Նկարում պատկերված են փոքրիկ նորմանդական քաղաքի մի քանի տներ և նրանց շուրջ ծածկերով վաճառասեղաններ։ Երևում է վաճառականների և գնորդների մի քանի կերպար։ Աջ կողմի ներքևում նկարչի ստորագրությունն է՝ T. Rousseau։
Կտավը նկարվել է 1830-ական թվականներին, այն ժամանակ, երբ Ռուսոն ծանոթացել էր Ջոն Կոնստեբլի հետ և գտնվում էր նրա ստեղծագործության ազդեցության տակ։ Էրմիտաժում ֆրանսիական գեղանկարչության հավաքածուի գիտական կատալոգի կազմող Վ․ Ն․ Բերեզինը կարծում է, որ հենց այս նկարում է ամենաշատը զգացվում Կոնստեբլի ազդեցությունը Ռուսոյի վրա․ վրձնախազեր դնելու բնավորությունը, կերպարների գնահատումն ու ընդհանուր կոլորիտը հստակորեն հիշեցնում են անգլիացի նկարչի ստեղծագործությունը։
Մոտավորպես 1856 թվականին նկարը գնվել է դուքս Կուշելև-Բեզբորոդկոյի կողմից։ Նրա մահից հետո նկարը, ինչպես նաև Կուշելև-Բեզբորոդկոյի հավաքածուի բոլոր ստեղծագործությունները դուքսի կտակով փոխանցվել են Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի թանգարանին և այնտեղ մտել է հատուկ Կուշելևյան պատկերասրահի կազմի մեջ, իսկ 1868 թվականի պատկերասրահային կատալոգում հաշվառված է «Էտյուդ բնությունից » անվամբ և թվագրված է 1855 թվականով։ Այս թվագրումը սխալ է, քանի որ 1850-ական թվականներին նկարիչը գրեթե ամբողջ ժամանակ գտնվել է Բարբիզոնայում՝ բացառությամբ Փարիզ կատարած կարճ այցելությունների։ Իսկ 1830-ական թվականներին նա մի քանի անգամ գնացել է Նորմանդիա, որտեղ 1832 թվականին ծանոթացել է Կոնստեբլի հետ[2]։ 1922 թվականին նկարը փոխանցվել է Էրմիտաժին[3]։ Ցուցադրվում է Գլխավոր շտաբի շենքում՝ Բարբիզոնական դպրոցի դահլիճում։
Էրմիտաժի արևմտաեվրոպական գեղարվեստական ստեղծագործության բաժնի հիմնական գիտաշխատող և արվեստագիտության դոկտոր Կոստենևիչը 19-րդ դարից մինչև 20-րդ դարի սկզբի ֆրանսիական արվեստի մասին պատմող իր ակնարկում գնահատել է նկարը․
Ըստ էության սա էտյուդ է, բայց այն տարբերվում է տեղի մթնոլորտին հարմարվելու իր ունակությամբ։ Արտաքինից ոչ մի բանով ուշագրավ չէ։ Մասնիկներից յուրաքանչյուրը կրում է այն բանի զգացողությունը, թե ինչպես է անշտապ և դարերով հաստատված առօրյաով հոսում կյանքը այդպիսի քաղաքում։ ․․․ Միջին պլանի առանձնացումը հնարք է, որը տարածում կունենա Բարբիզոնյան դպրոցում, հանդիսատեսին թույլ է տալիս մտովի մտնել բնանկար նկարչի հետևից, որը չի մտածում բարձրից նայել այդ հանգիստ գավառական կյանքին։ Պատմության վստահելի մանրակրկիտությունը և ամեն մանրամասնության ճշմարտացիությունը Ռուսոյի մոտ հիշեցնում են Բալզակի լավագույն բնանկարային էջերը[4]։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/37399/
- ↑ Березина В. Французская живопись первой половины и середины XIX века в Эрмитаже. Научный каталог. — Л.: Искусство, 1983. — С. 207—208.
- ↑ Государственный Эрмитаж. — Руссо, Теодор. «Рынок в Нормандии».
- ↑ Костеневич А. Г. Французское искусство XIX — начала XX веков в Эрмитаже. Очерк-путеводитель. Л.: Искусство, 1984. — С. 53.