Շուկայական գներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շուկայական գներ, շուկայում իրացվող ապրանքների արժեքի դրամական արտահայտություն։ Փաստացի գներ, որոնցով իրականացվում է ապրանքների առք ու վաճառքը։ Կապիտալիզմի պայմաններում ձևավորվում են տարերայնորեն և առաջարկի ու պահանջարկի ազդեցությամբ շեղվում շուկայական արժեքից վեր կամ վար։ Ներքին մեծածախ առևտրում որպես շուկայական գներ հանդես են գալիս այլ ձեռնարկություններին, մոնոպոլիաներին կամ միջնորդ-ֆիրմաներին արտադրանքի վաճառքի, իսկ մանրածախ առևտրում՝ բնակչությանը ապրանքների ու ծառայությունների իրացման գները։ Մոնոպոլիաների (այդ թվում միջազգային) ներսում արտադրանքի իրացման ժամանակ կիրառվող շուկայական գները կոչվում են տրանսֆերտային՝ փոխանցման գներ, օգտագործվում են հարկադրումից խուսափելու համար և առևտրական գաղտնիք են։ Շուկայական գների տարատեսակ են միջազգային կապիտալիստական առևտրում կնքվող գործարքների գները։ Սոցիալիստական երկրներում շուկայական են գյուղատնտեսային-կոոպերատիվների (ԽՍՀՄ-ում՝ կոլտնտեսությունների), անձնական օժանդակ տնտեսությունների, մենատնտեսների ապրանքների գները, որոնց տարերային շարժումը սահմանափակվում է պետական մանրածախ գների սիստեմի ու պետական առևտրի զարգացման ազդեցությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 596 CC-BY-SA-icon-80x15.png