Շոտլանդիայի կառավարություն
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1b/Alex_Salmond%2C_First_Minister_of_Scotland_%28cropped%29.jpg/200px-Alex_Salmond%2C_First_Minister_of_Scotland_%28cropped%29.jpg)
Շոտլանդիայի կառավարություն (գելական շոտլ․՝ Riaghaltas na h-Alba), Շոտլանդիայի պատվիրակված կառավարության գործադիր իշխանությունը։ Այն պատասխանատու է Շոտլանդիայի խորհրդարանի առջև։
Կառավարությունն ստեղծվել է 1999 թվականին՝ 1998 թվականին ընդունված Շոտլանդիայի ակտի 44(1) կետի հիման վրա որպես Շոտլանդիայի գործադիր իշխանության կրող[1]։ Այն պաշտոնապես վերանվանվեց Շոտլանդիայի կառավարություն 2012 թվականի հուլիսին, երբ 2012 թվականին ընդունված Շոտլանդիայի ակտի 12(1) կետը ուժի մեջ մտավ։
Շոտլանդիայի կառավարությունը գլխավորում է Առաջին նախարարը, ով ընտրում է կաբինետի մնացած բոլոր քարտուղարներին և կրտսեր նախարարներին։ Առաջին նախարարն ու կաբինետի քարտուղարները կազմում են Կաբինետը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1998 թվականին ընդունված Շոտլանդիայի ակտի երկրորդ մասը՝ առբերված legislation.gov.uk կայքից
- ↑ «Շոտլանդիայի Կաբինետը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 10-ին.