Շիրազ Կիրակոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շիրազ Վլադիմիրի Կիրակոսյան
ՀՀ պետական գործիչ, ՀՀ էկանոմիկայի նախարարի տեղակալ(1995-1997թթ․), ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ (1997-1998թթ․), ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ( 1999- 2011թթ․), նախագահի տեղակալ(2011-2017թթ․, մայիսի 29)
 
Կրթություն՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ
Գիտական աստիճան՝ Տնտեսագիտության թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ-մաթեմատիկոս
Ազգություն հայ
Ծննդյան օր 18հունվարի 1954 թ.
Ծննդավայր Վրացական ԽՍՀ
Ամուսին Ադելինա Ավետիսյան
Զավակներ երկու զավակ
 
Պարգևներ

Անանիա Շիրակացի մեդալ

Շիրազ Վլադիմիրի Կիրակոսյան (ծնվ. 18 հունվարի 1954 թ., Վրացական ԽՍՀ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ էկանոմիկայի նախարարի տեղակալ(1995-1997թթ․), ՀՀ արդյունաբերության նախարարի տեղակալ (1997-1998թթ․), ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ( 1999- 2011թթ․), նախագահի տեղակալ(2011-2017թթ․, մայիսի 29)

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976-1980 թթ. - աշխատել է «Էներգացանցնախագիծ» ինստիտուտում որպես գիտական բաժանմունքի գիտաշխատող։
  • 1980-1990 թթ. - աշխատել է Էկոնոմիկայի և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտում որպես գիտաշխատող, ապա՝ բաժնի պետ։
  • 1990-1995 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարության վարչության պետի տեղակալ, ապա՝ վարչության պետ։
  • 1995-1997 թթ. - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։
  • 1997-1998 թթ. - ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ։
  • 1998թթ. - ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի խորհրդական։
  • 1999 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Էներգետիկայի, ապա Բնական մենաշնորհների կարգավորող հանձնաժողովի անդամ։
  • 2004 թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով։
  • 2009 թ. հունիսի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ՝ հինգ տարի ժամկետով[1]։
  • 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ մինչև 2017 թվականի մայիսի 29-ը պաշտոնավարման ժամկետով՝ դադարեցնելով հանձնաժողովի անդամի լիազորությունները[2]։


Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նախորդող
Նիկոլայ Գրիգորյան
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Շիրազ Կիրակոսյան

17 հոկտեմբերի 2011 - 29 մայիսի 2017
Հաջորդող
Միքայել Սողոմոնյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]