Շիթային տեխնիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շիթային տեխնիկա, պնևմոավտոմատիկայի և հիդրոավտոմատիկայի բնագավառ, որտեղ օգտագործվող սարքերը չունեն մեխանիկական շարժվող մասեր, իսկ գործողությունը հիմնված է գազերի կամ հեղուկների հոսքային հատկությունների վրա։ Շիթային տեխնիկայի սարքերը պատրաստվում են «տպված» սխեմաների մեթոդով։ Շիթային տարրի աշխատանքի հիմքում ընկած են տարբեր աերոդինամիկ էֆեկտներ․ շիթերի փոխազդեցությունը, շիթային հոսքի սահմանամերձ շերտի «կպումը» կորագիծ պատին և «պոկումը» տեղական դիմադրությունների կամ կիրառված ուժի շնորհիվ են։ Շիթային տեխնիկայի տարրերը լինում են անընդհատ և ընդհատ գործողության։ Շիթային տեխնիկայի սարքերը պատրաստվում են դրոշմման բարձր ճշգրտությամբ ձուլման կամ լուսա-քիմիական խածագծման եղանակներով։ Շիթային տեխնիկայի հիմնական առավելություններն են․ շահագործման հուսալիությունը, արագագործությունը, սարքերի անզգայությունը՝ բարձր և ցածր ջերմաստիճանների նկատմամբ, ճառագայթային ներգործության չենթարկվելը, էներգիայի աննշան ծախսը (9, 8 կպա ճնշում և մինչև 0, 1 վտ հզորություն)։ Կիրառվում է ավտոմատ կառավարման ամենատարբեր համակարգերում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պնևմոնիկա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 494