Շերեփավոր հիդրոտուրբին
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Շերեփավոր հիդրոտուրբին, Պելտոնի տուրբին, (անգլ.՝ Pelton wheel, ամերիկացի ինժեներ Լեստեր Ալան Պելտոնի անունով), ջրի հոսքի կինետիկ էներգիան օգտագործող ակտիվ հիդրավլիկական տուրբինների առավել տարածված տեսակ։ Շերեփավոր հիդրոտուրբինի հոսային մասը բաղկացած է ծայրափողակից, աշխատանքային անվից և կողմնատար կանալից։ Ճնշման խողովակաշարից ջուրը ծայրափողակի միջով մատուցվում է աշխատող անվի թիակներին (շերեփներին)՝ շերեփի մեջտեղով անցնող շրջանագծի շոշափողի ուղղությամբ։ Շերեփավոր հիդրոտուրբինների մեծ մասն ունի 18-26 թիակ։ Տարբերում են հորիզոնական և ուղղաձիգ լիսեռով շերեփավոր հիդրոտուրբիններ։ Շերեփավոր հիդրոտուրբինների հզորությունը հասնում է մինչև 110 Մվտ․ դրանք սովորաբար կիրառում են 500-600 ֊մետրից ավելի էջքի դեպքում։ Տաթևի ՀԷԿ-ում գործում են 54,6 Մվտ հզորության շերեփավոր հիդրոտուրբիններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 486)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերեփավոր հիդրոտուրբին» հոդվածին։ |
|