Հիդրավլիկական տուրբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրավլիկական տուրբին, հիդրոտուրբին, ռոտացիոն շարժիչ, որը ջրի հոսքի մեխանիկական էներգիան փոխակերպում է աշխատանքային անվի պտտման էներգիայի։ Ըստ գործողության սկզբունքի հիդրավլիկական տուրբինները լինում են ակտիվ և ռեակտիվ։ Ակտիվ հիդրավլիկական տուրբիններից լայն տարածում ունի շերեփավոր տեսակը։ Ակտիվ հիդրավլիկական տուրբինում ջուրը աշխատանքային անվին է մատուցվում փողրակներով, ռեակտիվում՝ ուղղորդիչ ապարատով։ Ակտիվ հիդրավլիկական տուրբինում աշխատանքային անվի առջևում և ետևում ջրի ճնշումը հավասար է մթնոլորտայինին, ռեակտիվում ՝ աշխատանքային անվի առջևում մթնոլորտայինից բարձր է, իսկ ետևում կարող է լինել ինչպես բարձր, այնպես էլ ցածր։ Հիդրավլիկական տուրբինի զարգացումն ընթանում Է նրանց միավոր հզորության և ճնշման մեծացման, կոնստրուկցիայի կատարելագործման ու նոր տեսակների ստեղծման ուղղությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 390