Շելիխովի ծոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շելիխովի ծոց, գտնվում է Օխոտի ծովի հյուսիս-արևելքում, Եվրասիա մայրցամաքի և Կամչատկա թերակղզու միջև։ Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 130-300 կմ, խորությունը՝ 50-150 մ (առավելագույնը՝ 350 մ)։ Հյուսիսային մասը Տայգոնոս թերակղզով բաժանվում է Գիժիգայի և Պենժինայի խորշերի։ Շելիխովի ծոցի մեջ են թափվում Գիժիգա և Պենժինա գետերը։ Մառցակալում է դեկտեմբերից մայիս։ Ափերին կան թռչնաշուկաներ։ Արդյունահանվում է ծովատառեխ, տափակաձուկ, փրփրուկ, սաղմոն։ Անվանվել է ի պատիվ ռուս վաճառական Գ․ Շելիխովի (1747-1795 թվականներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 476 CC-BY-SA-icon-80x15.png