Շաքիր զինվորի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Շաքիր զինվորի տուն
House of Shakir-sjldat, Tykaja, 16.jpg
Տեսակկառույց և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Հիմնադրված է1898
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 55°47′1.0320000999967″ հս․ լ. 49°6′34.095600099997″ ավ. ե. / 55.783620000027774211° հս․. լ. 49.10947100002777432° ավ. ե. / 55.783620000027774211; 49.10947100002777432

Շաքիր զինվորի տուն, Կազան քաղաքի Վախտովսկի շրջանի պատմական կենտրոնում 19-րդ դարի վերջում կառուցված առանձնատուն: Գտնվում է Գաբդուլլա Տուկայի փողոցում: Համարվում է Հին Թաթարական ավանի տեսարժան ճարտարապետական հուշարձաններից մեկը և տարածքային (հանրապետական) նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ:

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրենից ներկայացնում է աղյուսե երկհարկանի շենք, որին տրված է անհամաչափ լուծում ինչպես ընդհանուր պլանում, այնպես էլ ճակատային մասում: Նրա արտաքին տեսքը մեկնաբանվում է միջնադարյան ռոմանտիկայի ոգով, իսլամական ճարտարապետության մարոկկական-անդալուսական ձևերով: Առանձնատան համալիրի մեջ են մտնում նաև եկամտային տունը և զարգացած բակային ծառայությունները:

Առանձնատան համալիրի մեջ մտնում էին նաև եկամտաբեր տունը և զարգացած բակային ծառայությունները: Դրանք կառուցված էին սպիտակ քարից և իրենց մեջ ներառում էին լայնարձակ ձիանոցներ ու ախոռներ, կառքամառաններ, բաղնիք, ծառաների համար նախատեսված կողաշենք, սառնարանային ծառայություններ և այլն: Առանձնատան համալիրը զբաղեցնում էր Ուսմանովյան, ներկայիս Սուլթանովյան մզկիթի հարակից լայնարձակ տարածքը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895-1898 թվականներին հանրահայտ կալվածատեր Շաքիրզյան Շամսուտդինովի պատվերով Հին Թաթարական արվարձանի տարածքում` Տիխվինյան (այժմ` Գ. Տուկայի փողոցի հյուսիսային մաս) փողոցում կառուցվում է երկհարկանի առանձնատուն: Տան առաջին սեփականատեր Շաքիրզյան Շամսուտդինովը երիտասարդ տարիքում հաջողակ ռազմական կարիերա էր ունեցել, ինչը մասամբ բացատրում է այն փաստը, որ Կազանի բնակիչների շրջանում շենքը հայտնի էր Շաքիր զինվորի տուն անվամբ:

1902 թվականին շենքը մասամբ վնասվել է Հին Թաթարստանի արվարձանի մեծ հրդեհի պատճառով, ինչը ոչնչացրել է ավելի քան 300 տուն: 1918 թվականի շենքը հանձնվել է պետությանը և այն բնակեցվել է: 2012 թվականի ապրիլին[1] շենքը հանձնվել է ASG ներդրումային խումբ ընկերությանը[2] Կազանի քաղաքապետարանի և ASG ներդրումային խմբի միջև պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում Կազանի ագլոմերացման և ASG-ի մասնակցությամբ քաղաքի պատմական կենտրոնի վերակառուցման համար[3]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Казань в памятниках истории и культуры / Под ред. С. С. Айдарова, А. Х. Халикова, М. Х. Хасанова, И. Н. Алиева. - Казань: Татарское книжное издательство, 1982.
  • Салихов Р., Хайрутдинов Р. Республика Татарстан: Памятники истории и культуры татарского народа (конец XVIII - начало XX веков). - Казань: ФЕСТ, 1995

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]