Շարույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շարույթ

  1. լեզվական երկու միավորների լրացական կապակցությունը խոսքի շղթայում (ըստ Ֆ․ Սոսյուրի)։ Շարույթները լինում են ներքին և արտաքին։ Ներքին շարույթը երկու ձևույթների (հիմնական և երկրորդական) կապակցություն է (գետակ, հողային), որտեղ երկրորդական ձևույթները հիմնական ձևույթների լրացումն (որոշիչ) են։ Արտաքին շարույթներ են համարվում լրացում-լրացյալ հարաբերությամբ կազմված բառակապակցությունները (փոքր գետ, դաս սովորել, գրիչով գրել) և նախադասությունները («Երբ լույսը բացվեց, ճանապարհ ընկանք»)։
  2. Նախադասության պարզագույն շարահյուսական-իմաստային միավոր, որն օժտված է հնչերանգային ինքնուրույնությամբ (ըստ Լ․ Շչերբայի)։ Ընդ որում, արտասանական մեծ միավորի՝ դարձվածքի կազմում, շարույթների առանձնացումը կախված է հաղորդվող մտքի նրբերանգներից։ Նույն նախադասությունը կարելի է ենթարկել շարույթային տարբեր բաժանումների․ «Նրա ելույթը ժողովում ընդունվեց ոգևորությամբ» նախադասությունն ըստ շարույթների հնարավոր է բաժանել հետևյալ ձևով՝ «Նրա ելույթը ժողովում (ընդունվեց ոգևորությամբ)» և «Նրա ելույթը (ժողովում ընդունվեց ոգևորությամբ)»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 469