Շարոլե (տավարի ցեղ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մայր կովը հորթի հետ

Շարոլե (ֆր.՝ Charolais), տավարի մսատու ցեղ։ Բուծվել է 18-րդ դարում Ֆրանսիայի Շարոլե շրջանում, խայտաբղետ լեռնային տավարի բարելավման միջոցով։ Թույրը՝ բաց շիկավուն։ Իրանը զանգվածեղ է, խոր և լայն։ Ոտքերը՝ ամուր։ Ցլերի կենդանի զանգվածը 1000—1200 կգ է (երբեմն՝ 1400 կգ), կովերինը՝ 700—800 կգ, 18 ամսական մատղաշինը՝ 450-650 կգ, օրական միջին քաշաճը՝ 1500—1800 գ։ Սպանդային ելքը՝ 60—65%։ Կենդանիները լավ են կլիմայավարժվում և արագ բտվում։

Տարածված է բազմաթիվ երկրներում, օգտագործվում է արդյունաբերական տրամախաչման նպատակով։

Խորհրդային Հայաստան ներմուծվել է գիտաարտադրական փորձեր կատարելու նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 468