Շարասան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շարասան
Ծնվել է 1880
Ծննդավայր Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Մահացել է հոկտեմբերի 11, 1949(1949-10-11)
Մահվան վայր Կահիրե, Եգիպտոս
Կրթություն Պերպերյան վարժարան
Մասնագիտություն դեղագործ և պատմաբան

Շարասան (իսկական ազգանունն ու անունը՝ Թյությունջյան Սարգիս Մկրտչի) (1880, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 11, 1949(1949-10-11), Կահիրե, Եգիպտոս), հայ դեղագործ, թատրոնի պատմաբան։

Սովորել է Պերպերյան վարժարանում։ Հիմնականում զբաղվել է դեղագործությամբ։ Վաղ հասակից հետաքրքրվել է հայ թատրոնով և նրա գործիչներով, հավաքել 1867-1888 թվականների պոլսահայ թատրոնի 150-ից ավելի ազդագրեր, ինչպես և լուսանկարներ, ուսումնասիրել պարբերական մամուլում ցրված նյութերը, տվյալներ՝ ժամանակակից թատերական գործիչների մասին։ 1898 թվականից սկսել է գրել «Թուրքահայ բեմը և իր գործիչները» աշխատությունը, որը 1907 թվականին արժանացել է Իզմիրյան մրցանակի, իսկ 1914 թվականին առանձին գրքով լույս տեսել Կ. Պոլսում։ Ենթադրվում է, որ շարասան ձեռագիր աշխատություն է թողել Պ. Ադամյանի մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 463 CC-BY-SA-icon-80x15.png