Շավրու (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շավրու
Chavroux
Տեսակֆրանսիական պանիր և արտադրական պանիր
Առաջացման երկիրՖրանսիա
ՏարածաշրջանԿոնյակ
Կաթայծի կաթ
Հայտնի է1985 թվականից
Ձևսփրեդ
 Chavroux Վիքիպահեստում


Շավրու պանիրը (Chavroux) ֆրանսիական արտաադրության փափուկ պանիր է՝ պատրաստված այծի կաթից։

Պանիրը վաճառվում է, սովորաբար, փոքր տարաների մեջ ՝ կիսաբուրգի տեսքով, յուրաքանչյուրը 150 գ, կամ գլանի տեսքով։ Այն կարելի է ուտել ամբողջ տարվա ընթացքում։ Խորհուրդ է տրվում այն ուտել աղցաններով, սակայն կարելի է նաև օգտագործել ցանկացած կերակրի հետ `որպես պանրի սփրեդ։

Շավրու պանիրը առաջին անգամ արտադրվել է 1985 թվականին փոքր գործարանում, որտեղ աշխատում են մոտ 200 մարդ `գործարանը դարձնելով այն Կոնյակ քաղաքի մոտ գտնվող Ռեպարսակ գյուղի առաջատար գործատուն։

Բիզնեսը պատկանում է Բոնգրեյն (Bongrain) ընկերությանը` մի արտադրողի, ով արտադրում է մասնագիտական պանիրների լայն տեսականի և Ֆրանսիայի երկրորդ խոշորագույն պանիր արտադրողն է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]