Շառլ Դյուֆրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Դյուֆրեն
Ծնվել էմոտ 1611
ԾննդավայրԱրժանտան
Մահացել էմոտ 1684
Մահվան վայրԱրժանտան
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունդերասան

Շարլ Դյուֆրեն, սիր Պոստելյա (ֆր.՝ Charles Dufresne, sieur du Postel, մոտ 1611, Արժանտան - մոտ 1684, Արժանտան), ֆրանսիացի դերասան և անտրեպնյոր։

Արքայական գեղանկարիչ Կլոդ Դյուֆրենի որդին, որը ծնվել է մոտավորապես 1611 թվականին Արժանտանում, Ստորին Նորմանդիա։

Հայտնի է, որ 1633 թվականին գլխավորել է դուքս Էպերնոնի թատերախումբը, որտեղի դերասանուհիներից էր Մադլենա Բեժարը։ 1645 թվականին թատերախմբին են միանում «Փայլող թատրոն»-ի դերասանները, որոնց շարքում էին նաև երիտասարդ Մոլիերը և Մադլեն Բեժարի եղբայներ Ժոզեֆն ու Լուին։ «Փայլող թատրոն»-ի ևս մի քանի դերասաններ Դյուֆրենին են միանում 1648 թվականին և այդ ժամանակ թատերախումը կրում է Բեժարովի անունը, սակայն ադմինիստրատորն ամեն դեպքում մնում է Դյուֆրենը։ Հենց նրա ստորագրություններն են տեղ գտնում այդ տարիների բազմաթիվ փաստաթղթերում, որոնք կապ են ունենում Բեժարովի խմբի հետ։ 1650 թվականին Շարլ Դյուֆրենը ղեկավարությունը տալիս է Մոլիերին և այնտեղ մնում է երկրորդ պլանի ողբերգական դերերի դիրքում։

Մի քանի տարիների ընթացքում նրանք ճանապարհորդում են Ֆրանսիայի հարավարևմտյան մարզերում, խաղալով ֆարսեր (այդ թվում նաև Մոլիերի) և ողբերոգություններ, մինչ 1658 թվականը թատերախումբը չի հիմնվում Փարիզում՝ ստանալով «Թագավորի միակ եղբոր Մեսյե թատերախումբը» անվանումը։ Դյուֆրենը թողնում է բեմը 1659 թվականին և վերադառնում Արժանտան, որտեղ 1664 թվականի հուլիսի 17-ին ամուսնանում է օրիորդ Գրեմբլոյի հետ։

Նա մահացել է իր հայրենի Արժանտանում, մոտավորապես 1684 թվականին։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Henry Lyonnet «Dictionnaire des comédiens français», Genève: Bibliothèque de la Revue universelle internationale illustrée, 19??. T.1, p. 594-595