Շանվալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 47°13′00″ հս․ լ. 9°34′00″ ավ. ե. / 47.21667° հս․. լ. 9.56667° ավ. ե. / 47.21667; 9.56667 (Շանվալդ)

Liechtenstein location map.svg

Red pog.png Շանվալդ

Շանվալդը (գերմ.՝ Schaanwald) գյուղական բնակավայր է Լիխտենշտայնում` ընդգրկված Մաուրեն համայնքի սահմաններում: Բնակչության թիվը մոտ հազար մարդ է: Փոստային ինդեքսն է` 9493:

Գյուղը տեղակայված է երկրի հյուսիս-արևելքում՝ ավստրիական Ֆելդկիրխ քաղաքի մոտակայքում։ Նրա տարածքով է անցնում Ֆելդկիրխը շվեյցարական Բուկս քաղաքին միացնող ճանապարհը, որը շարունակվում է Շան համայնքի տարածքով։ Մոտակա բնակավայրերն են՝ Մաուրեն, Ֆելդկիրխ և Նենդելն[1]:

Բացի ավտոմոբիլային ճանապարհներից, գյուղով անցնում է նաև երկաթուղի, գործում է փոքր կայարան։ Ճանապարհները իրար հետ հատվում են ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջների տեսքով։ Հենց գյուղը ճանապարհներից դեպի հարավ արևելք է տեղակայված[1]:

Միջին բացարձակ բարձրությունը կազմում է 450 մ, գյուղի հարավ-արևելքում այն հասնում է 500 մ-ի[1]:

Բնակավայրի տարածքում կան երեք ավտոկայաններ՝ «Schaanwald, Zollamt» (սահմանի մոտ), «Schaanwald, Zuschg» (կայարանի մոտ) и «Schaanwald, Waldstrasse». Ավտոբուսները երթևեկում են ժամը 6-ից մինչև 23-ը, կես ժամը մեկ անգամ[1]:

Գյուղում են գտնվում «SLT Speditions Anstalt» տրանսպորտային ընկերությունը և շարժական քայլող էքսկավատորներ ու կոյուղու հետ աշխատանքների համար տեխնիկա արտադրող «Kaiser AG Fahrzeugwerk» ընկերության գրասենյակը[1]:

Սահմանին տեղակայված է մաքսակետ։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Google Maps-ի տվյալներով

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]