Շանոն (անգլ.՝ Shannon), ամենամեծ գետը Իռլանդիայում։ Երկարությունը 368 կմ է, ավազանը՝ 15.7 հազար քառակուսի կմ։ Հոսում է կենտրոնական հարթավայրով, անցնում Լոխ Ալեն, Լոխ Ռի, Լոխ Դերգ և այլ լճերով՝ առաջացնելով մոտ 100 կմ երկարությամբ էստուար, թափվում է Ատլանտյան օվկիանոս։ Սնումը անձրևային է, հորդացումը աշնանն ու ձմռանը։ Միջին ծախսը ստորին հոսանքում մոտ 200 մ²/վրկ է։ Նավարկելի է համարյա ամբողջ երկարությամբ։ Մեծ և Ռոյալ (Արքայական) ջրանցքներով կապվում է Դուբլինի հետ։ Շանոնի վրա է Արդնաքրաշ ՀԷԿ-ը, ափերին՝ Քարիք, Աթլոն, Քիլալո, Լիմերիք քաղաքները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 451)։