Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայան
IATA: none – ԻԿԱՕ: none | |||
---|---|---|---|
Ամփոփում | |||
Օդակայանի տեսակ | {{{տեսակ}}} |
Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայան (IATA: SHA, ICAO: ZSSS) (անգլ.՝ Shanghai Hongqiao International Airport), Չինաստանի Շանհայ քաղաքի երկու օդանավակայաններից մեկը։ Օդանավակայանը գտնվում է Շանհայի զարգացող քաղաքային շրջանի արևմտյան մասում։
2007 թվականին Հունցյաո օդանավակայանը տեղափոխել է 22,632,962 ուղևոր` դառնալով Չինաստանի ուղևորաշրջանառությամբ զբաղվող չորրորդ օդանավակայանը։ Հունցյաո օդանավակայանը նաև համարվում է բեռնաշրջանառությամբ զբաղվող և թռիչք-վայրէջքների թվով հինգերորդ օդանավակայանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդանավակայանը կառուցվել է 1907 թվականին։ 1921 թվականին իրականացվել է Չինաստանի քաղաքացիական ավիացիայի առաջին պաշտոնական թռիչքը։ Հունցյաո օդանավակայանից առաջին միջազգային թռիչքը իրականացվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից հետո[1]։
Մինչև Շանհայի միջազգային Պուդուն օդանավակայանի կառուցումը 1999 թվականին Հունցյաոն եղել է Շանհայի միջազգային հիմնական օդանավակայանը։ Այսօրվա դրությամբ Հունցյաո օդանավակայանից թռիչքները իրականացվում են երկու միջազգային ուղղությամբ` Տոկիո-Հանեդա (2007 թվականի սեպտեմբերի 29-ից)[2] և Սեուլ-Գիմպո (2007 թվականի հոկտեմբերի 28-ից)։
Օդանավակայանի ուղևորներին հասանելի են տաքսիներ և ավտոբուսներ քաղաքի տարբեր շրջաններում։ 2003 թվականի հոկտեմբերից գործում է ավտոբուսի գիծ դեպի Ցզինան տաճար, արժեքը` 4.50 յուան։ Օդանավակայանը միացված է Շանհայի մետրոպոլիտենի երկրորդ (բաց կանաչ) ճյուղով, որը անցնում է քաղաքի կենտրոնով Պուդուն օդանավակայանի հետ։ 2010 թվականի վերջից կառուցվել է օդանավակայանի մետրոյի տասներորդ (մանուշակագույն) ճյուղը։
Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայանը ստացել է պետական թույլտվություն ընդլայնման համար 15.3 մլրդ յուան արժողությամբ, որն իր մեջ ներառում է թռիչք-վայրէջքի երկրորդ 3300 երկարությամբ գոտու և 250.000մ2 նոր տերմինալի բացումը։ Արդյունքում Օդանավակայանի անցակետային թողունակությունը 2010 թվականին պետք է ավելանա մինչև 40 մլն ուղևորով։
2010 թվականին նախագծել են երկարացնել մինչև Հունցյաո օդանավակայանի գիծը և հետո հարավ-արևմուտքում մինչև Հանչժոու` Չժեցզյան նահանգի մայրաքաղաքը, դրանից հետո դրա երկարությունը պետք է կազմի 175 կմ։ Սակայն 2008 թվականին կառուցումը դադարեցվել է, իսկ ժամկետները տեղափոխվել են 2014 թվական[3]։
Ավիաընկերություններ և նպատակակետեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղական, ուղևորական թռիչքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
- Air China
- China Eastern Airlines
- China Southern Airlines
- China United Airlines
- Hainan Airlines
- Juneyao Airlines
- Shandong Airlines
- Shanghai Airlines
- Shenzhen Airlines
- Sichuan Airlines
- Spring Airlines
- Tianjin Airlines
- Xiamen Airlines
Միջազգային ուղիղ թռիչքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- All Nippon Airways (Տոկիո-Հանեդա)
- Asiana Airlines (Սեուլ-Գիմպո)
- China Eastern Airlines (Սեուլ-Գիմպո, Տոկիո-Հանեդա)
- Japan Airlines (Տոկիո-Հանեդա)
- Korean Air (Սեուլ-Գիմպո)
- Shanghai Airlines (Սեուլ-Գիմպո, Տոկիո-Հանեդա)
Տրանսպորտային ինֆրաստրուկտուրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղևորների համար հասանելի են մետրոները, տաքսիները, ավտոբուսները (միջքաղաքային և քաղաքային)։
Տերմինալ 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոբուսներ։
- Մարշրուտ 1։ Հունցյաո օդանավակայան - Պուդուն օդանավակայան
- Մարշրուտ 2։ Հունցյաո օդանավակայան - «Weihai Road»
- Մարշրուտ 3 (941)։ Հունցյաո օդանավակայան - Երկաթուղային կայարան
- Մարշրուտ 4 (925)։ Հունցյաո օդանավակայան - Ժողովրդական հրապարակ
- Մարշրուտ 5 (938)։ Հունցյաո օդանավակայան - «Shangcheng Road» (Պուդունգ շրջան)
- Մարշրուտ 6 (806)։ Հունցյաո օդանավակայան - Լուպու կամուրջ
- Մարշրուտ 7 (807)։ Հունցյաո օդանավակայան - «Zhenguang Xincun»
- Մետրո։ 10-րդ ճյուղ, «Shanghai Hongqiao Airport T1» կայարան
Տերմինալ 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավտոբուսներ։
- Մարշրուտ 1։ Հունցյաո օդանավակայան - Պուդուն օդանավակայան
- Մարշրուտ HUB4: Հունցյաո օդանավակայան - «Zizhuyuan» (Մինհան շրջան)
- Մարշրուտ HUB9: Հունցյաո օդանավակայան - «Jiading New Town» (Յադին շրջան)
- Մարշրուտ 941։ Հունցյաո օդանավակայան - Երկաթուղային կայարան
- Գիշերային մարշրուտ 316։ Հունցյաո օդանավակայան - Երկաթուղային կայարան
- Գիշերային մարշրուտ 320։ Հունցյաո օդանավակայան - West Yanan Road (Վայտան)
- Մետրո։ 10 և 2 ճյուղ, «Shanghai Hongqiao Airport T2» կայարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 104049. «国内最早民用机场将"脱胎换骨" 虹桥机场历史上最大改造启动--社会--人民网». society.people.com.cn. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
{{cite web}}
:|author=
has numeric name (օգնություն) - ↑ Charter flights between Shanghai, Tokyo to start soon(անգլ.)
- ↑ «Shanghai Suspends Maglev Project». english.caijing.com.cn. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանհայի Հունցյաո միջազգային օդանավակայան» հոդվածին։ |
|