Jump to content

Շամպայն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամպայն (այլ կիրառումներ)
Շամպայն
ռուս.՝ Шампанское
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1887
Հրատարակվել էհունվարի 5 (17), 1887

«Շամպայն», Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1887 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականի հունվարի 5-ին «Պետերբուրգյան թերթում» № 4` Ա. Չեխոնտե ստորագրությամբ։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի «Շամպայն» պատմվածքը գրվել է 1887 թվականին, առաջին անգամ հրապարակվել է 1887 թվականի հունվարի 5-ին «Պետերբուրգյան թերթում» № 4` Ա. Չեխոնտե ստորագրությամբ, տպագրվել է 1889 թվականին «Стоглав» գրքում և 1890 թվականին Ա. Ֆ. Մարքսի հրատարակած «Խոժոռադեմ մարդիկ» ժողովածուում։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, գերմաներեն, սերբախորվաթերեն և ֆիններեն։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակին պատմվածքի գեղարվեստական կողմը քննադատությամբ էր նշվում[1]։ Ն. Կ. Միխայլովսկին գրողի բանաստեղծական ոճի մասին գրում է.

«Շամպայն» պատմվածքում ես կանգ եմ առել հետևյալ լավագույն տողերի վրա` «Երկու փոքրիկ ամպեր արդեն հեռացել էին լուսնից և կանգնել այնպիսի դիրքով, որ կարծես փսփսում էին ինչ որ բանի մասին, որը լուսինը չպետք է լսեր։ Մեղմ քամին սուլում էր տափաստանով` իր հետ տանելով հեռացող գնացքի խուլ աղմուկը»։ Իրականում ինչ հաճելի է, և նման հաճելի նրբագծեր շատ են տարածված գրքում, ինչպես Չեխովի մնացած պատմվածքներում։ Ամեն ինչ նրա մոտ ապրում ու շնչում է` ամպերը լուսնից ծածուկ շշնջում են իրար հետ, զանգակները արտասվում են, բոժոժիկները ծիծաղում են, ստվերը մարդու հետ դուրս է գալիս վագոնից։ Այս յուրահատուկ համաստվածային գիծը շատ է նպաստում պատմվածքի գեղեցկությանը և վկայում է հեղինակի բանաստեղծական տրամադրվածության մասին[2]

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը գրված է առաջին դեմքով։ Երկաթգծի հեռավոր կիսակայարանի երիտասարդ պետը, կնոջ հետ` առանց երեխաների, բնակվում էր միայնության մեջ` հրապուրվելով օղիով և դիտելով անցնող գնացքներին։ Կյանքը տխուր էր, մի անգամ Նոր տարվա տոներից առաջ նա կնոջ հետ նստած էր տոնական սեղանի շուրջը, բավականին խմել էր և մտածում էր տխրության մասին։ Սպասում էին, երբ ժամացույցի սլաքները կավետեն գալիք Նոր տարին և տասներկուսից հինգ պակաս նա բացեց շիշը, խցանը թռավ, իսկ շիշը նրա ձեռքից ընկավ հատակին։ Կինը Նոր տարին դիմավորեց վախվորած աչքերով։ Նա գիտեր, որ շշի ընկնելը լավ նախանշան չէր և նոր տարում ինչ որ վատ բան կկատարվեր։ Կնոջ հետ վիճաբանելուց հետո նա դուրս եկավ տնից` մտածելով, որ իր հետ արդեն նման բան կատարվել է, և դրանից ավելի վատ բան հնարավոր չէ։ Նա հիշեց մահացած ծնողներին, ինչպես իրեն հեռացրին գիմնազիայից, ինչպես էր ինքը թափառում առանց աշխատանքի և ընկերների։ Կնոջը նա չէր սիրում, նրա հետ ամուսնացել էր երեխա ժամանակ։ Տուն վերադառնալով` նա կնոջը ուրախ տեսավ, նրա մոտ երեք օրով հյուր էր եկել բարի մորաքույր Նատալյա Պետրովնան, որը չգիտեր, որ նման բարեկամ ունի։ Ընթրիքին մորաքույրն ու բարեկամը լավ կոնծեցին և գլխապտույտ ունեցան։ Բարեկամը մոռացավ իր տրտմության մասին և մտածեց, որ իր հետ այլևս ոչ մի վատ բան չի կատարվի։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чехов А. П. Шампанское// Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
  • Voir Dictionnaire Tchekhov, Page 49, Françoise Darnal-Lesné, Édition L'Harmattan, 2010, (ISBN 978 2 296 11343 5).
  • Le Champagne, traduit par Edouard Parayre, Bibliothèque de la pléiade, Édition Gallimard, 1970 (ISBN 2-07-010550-4).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Журнал «Книжный вестник», 1890, № 4, с. 139-160
  2. «Русский ведомости», 1890, № 104, 18 апреля