Շամշադինի խոսվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շամշադինի խոսվածք, հայերենի խոսվածք։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման մտնում է Ղազախ-Կիրովաբադի միջբարբառի մեջ։ Ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ։ Գրական հայերենի հնչույթներից բացի կան ա, օ, ու, ը7, ի՝ ձայնավորները և գ], կ1, ք3 բաղաձայնները։ Գրաբարի ա, ո, ու ձայնավորների դիմաց առկա են քմայնացած ա, օ, ու, այն բոլոր դեպքերում, երբ դրանք գտնվում են գրաբարի ձայնեղից առաջացած խուլի մոտ, ր-ից առաջ և ի, ո-ի դիմաց բառասկզբում առկա է վէ, ավոր ածանցի մեջ՝ է։ (Շեշտը վերջընթեր է։ Նախաշեշտի դիրքում բոլոր ձայնավորները հընչյունափոխվում են ը-ի կամ 0-ի։ Այ երկբարբառի դիմաց առկա է է, իւ-ի դիմաց՝ ու, ոյ-իդիմաց՝ ի, եա-ի դիմաց՝ է )։ Ձայնեղ պայթականներիև կիսաշփականների դիմաց ունի խուլեր Շամշադինի խոսվածքին բնորոշ է ձայնավորներից առաջ հ-ի և գրաբարի ն-ով ավարտվող միավանկ բառերի վերջում ը-ի հավելում։ Հոգնակերտ մասնիկներն են էր՝ միավանկ, նի՝ բազմավանկ և ք՝ ձայնավորով վերջացող բառերի համար։ Հոլովման մեջ սեռական-տրականին հատուկ են ի, ու, ան, վա, ց վերջավորորթյունները , ընդ որում, տրականը սեռականից տարբերվում է միայն հոդառությամբ, բացառականին՝ ից-ը, գործիականին՝օվ-ը, ներգոյականին՝ ըմ-ը||ում-ը։ 0ջ հոլովում չունի։ Առկա են անձի և իրի, որոշյալ և անորոշ առումները։ Դերանունները նույնն են ժամանակակից գրական հայերենի դերանունների հետ՝ հնչյունական համապատասխան փոփոխություններով։ Ունի դերբայական հետևյալ վերջավորություններըանորոշ՝ ալ, իլ, էլ, անկատար՝ ըմլ|ում, ապառնի՝ իլի, ական, ացուկ,վաղակատար՝ էլ, հարակատար՝ ած, ենթակայական՝ օդ, ժխտական՝ ի։ Ունի խոնարհման երկու լծորդություն (ա, է)։ Սահմանական ապառնին կազմվում է անորոշի և դի եղանակիչի խոնարհված ձևերով։ Անցյալ անկատարը ունի գրաբարատիպ կառուցվածք։ Ըղձականի անցյալ ապառնին արտահայտվում է անցյալ վաղակատարի միջոցով՝ համապատասխան հնչերանգով։ Պայմանականը կազմվում է կը նախամասնիկով, հարկադրականը՝ բըդէմ ետադաս կամ պէտկ ա նախադաս եղանակիչների միջոցով։ Խոնարհման ժխտական մասնիկները ետադաս են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 444