Շամբալա (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Շամբալա
ՏեսակԱռասպել

Շամբալա (ռուս.՝ Шамбала), ռուսական մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Անդրեյ Կոլպինը 2004 թվականին, «Մաստեր-ֆիլմ» կինոընկերությունում: Ֆիլմը մասնակցել է Անիմացիոն ֆիլմերի ռուսական բաց փառատոն մրցույթային նախագծին 2005 թվականին[1], արժանացել է երկու դիպլոմի. «անհաղթ սիրո գաղափարը մարմնավորելու համար»[2]` XIV միջազգային «Ոսկե դյութազն» կինոֆորումում[3] և «արտահայտչական ոճի համար»` անիմացիոն կինոյի VIII միջազգային «Անիմաևկա» փառատոնում[4]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղան լաստանավով լողում էր գետի վրայով, բայց հանկարծ կորցնում է հավասարակշռությունը և ընկնում է գետը: Որսորդ հայրը շտապում է օգնության, բայց տղային օգնում է ոչ հեռվում գտնվող կուղբը: Փրկված երեխան կուղբին հիշեցնում է իրենից բաժանված որդուն, որի հետ նա հաճախ էր ժամանակ անցկացնում, որի համար կրծում էր տարբեր փայտե իրեր: Որոշելով տղային սարքել տիկնիկ` կուղբն իր վրա է կրում կուղբական գյուղի ողջ զայրույթը և տեղափոխում է սրբազան ջրփոս: Ավագանու կողմից կախարդական բառերն արտաբերելուց հետո մերժվածը տեղափոխվում է մի այլ տարածություն` դառնալով «Պինոկիոյի արկածների» Ջեպետոն, իսկ նրա «Պինոկիոն» դառնում է կուղբ, բայց նույնիսկ այդ հանգամանքը չի ստիպում նրանց հուսահատվել: Մի քիչ ժամանակ է անցնում մյուս կուղբերն էլ` սկսած ավագանուց, գալով սրբազան ջրափոսի մոտ, հետևում են ոչ վաղուց մերժվածին:

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Անդրեյ Կոլպին
Սցենարիս հեղինակ Անդրեյ Կոլպին
Նկարիչներ Սերգեյ Բրատերսկի, Թամարա Կոլպինա, Անդրեյ Կոլպին, Ժաննա Մարշևա, Ի․ Դորոշենկո
Անիմատորներ Անդրեյ Կոլպին, Սերգեյ Բրատերսկի, Սերգեյ Գորդեև
Օպերատոր Սերգեյ Գորդեև
Պրոդյուսրներ Ալեքսանդր Գերասիմով, Վյաչեսլավ Մյասով
Կոմպոզիտոր Իլյա Չիտաշվիլի
Հնչյունային օպերատորներ Ելենա Կորովկինա, Օլգա Իգնատովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Конкурсная программа (Суздаль, 2005 г.). Официальный сайт Открытого российского фестиваля анимационного кино.
  2. Призы от «Золотого витязя».1.06.2005
  3. Итоги Кинофорума «Золотой Витязь»: анимационные фильмы. REGNUM за 31 мая 2005 год.
  4. Менделева, Ирина Ворона Лукерья — звезда экрана. «Союз. Беларусь-Россия» № 233 (22 сентября 2005).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]