Շահույթից վճարումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շահույթից վճարումներ բյուջեին, սոցիալիզմի ժամանակ պետական բյուջեի եկամուտների կազմավորման կարևորագույն աղբյուրը, արտադրության արդյունավետության բարձրացման տնտեսական լծակ։ Մինչև 1966 թվականը վճարումների շահույթը ԽՍՀՄ-ում կատարվել են մասհանումների ձևով՝ պլանային և փաստացի շահույթի 10%-ից ոչ պակաս չափով։ 1966 թվականից դրանք իրականացվում են այնպիսի ձևերով (ֆոնդավճար, ռենտավճար (հաստատագրված վճար), շահույթի ազատ մնացորդի գանձում պետական բյուջե), որոնք բարձրացնում են արտադրական միավորումների (ձեռնարկությունների) շահագրգռվածությունն արտադրության ընդլայնման, տեխնիկական կատարելագործման և շահույթի ավելացման բնագավառներում։ 1981 թվականից վճարումների շահույթը մասնակիորեն իրականացվում են նորմատիվների սահմաններում։ Վճարումների շահույթը տվյալ տարվա պլանային գումարը սահմանվում է միավորման (ձեռնարկության) ֆինանսական պլանի հիման վրա՝ եռամսյակային բաժանումով։ Պլանային գումարները պետական բյուջե են գանձվում հաջորդական վերահաշվարկով՝ ելնելով հաշվետու ժամանակաշրջանում (ամիս, եռամսյակ, կիսամյակ, տարի) ստացված փաստացի շահույթից։ Շահույթը պետական բյուջե է գանձվում կենտրոնացված (վճարումները կատարում են արդյունաբերական միավորումները, ԱԺ-ն, գերատեսչությունները) և ապակենտրոնացված (վճարումներն անմիջականորեն իրականացնում են պետական բանկում հաշվարկային հաշիվ ունեցող պետական հիմնարկ-ձեռնարկությունները) կարգով։ Վճարումների շահույթը ԽՍՀՄ-ում 1965 թվականի 30,9 մլրդ-ի դիմաց 1983 թվականին կազմել են 106,6 միլիարդ ռուբլի, թեև պետ․ բյուջեի եկամուտներում դրանց տեսակարար կշիռը փոքր ինչ նվազել է։ Սոցիալիստական մյուս երկրներում վճարումների շահույթը իրականացվում են տարբեր սկզբունքներով՝ ֆոնդավճար, հողավճար, հարկային վճարումներ, շահույթից անմիջական վճարումներ պետական բյուջեին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 479 CC-BY-SA-icon-80x15.png