Շահումյան փողոց (Կրասնի Սուլին)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շահումյան փողոց (այլ կիրառումներ)
Շահումյան փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Կրասնի Սուլին |
Երկարություն | 950 մետր |
Անվանվել է | Ստեփան Շահումյան |
Փոստային ինդեքս | 346359 |
Շահումյան փողոց (ռուս.՝ Улица Шаумяна), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման հայ անվանի գործիչ, մարքսիզմի տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս Ստեփան Շահումյանի (1878-1918) պատվին։ Սկիզբ է առնում Մագնիտոգորսկի փողոցից և ավարտվում 2-րդ Զարեչնայա փողոցի և Պրոֆսոյուզնի նրբանցքի հետ հանգույցում։ Երկարությունը 950 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրասնի Սուլին քաղաքի Շահումյան փողոցը սկսվում է Մագնիտոգորսկի փողոցից, հատում է Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցը, Մոստովոյ նրբանցքը և ավարտվում 2-րդ Զարեչնայա փողոցի և Պրոֆսոյուզնի նրբանցքի հետ հանգույցում։ Փողոցի երկարությունը 950 մետր է։ Փողոցում կա համարակալված 39 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 19 շենք, իսկ աջ կողմում (զույգ համարներ)՝ 20 շենք։ Փողոցի ձախ կողմում, թիվ 19 շենքից հետո, գտնվում է Կրասնի Սուլինի քաղաքային գերեզմանոցը։
Շահումյան փողոցի զգալի հատվածը Գնիլուշա գետին զուգահեռ է։ Շահումյան փողոցի փոստային դասիչն է՝ 346359։
Փողոցն անվանվել է կոմունիստական կուսակցության և միջազգային բանվորական շարժման հայ անվանի գործիչ, մարքսիզմի տեսաբան, սոցիոլոգ, ժուռնալիստ, հրապարակախոս, Կովկասի բոլշևիկների ղեկավար (1917), Բաքվի 26 կոմիսարներից մեկի` Ստեփան Շահումյանի (1878-1918) պատվին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Шаумяна в Красном Сулине
- Подробная карта улица Шаумяна, город Красный Сулин со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты