Շախովսկոյի-Կրաուզեի-Օսիպովսկիների դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շախովսկոյի-Կրաուզեի-Օսիպովսկիների դաստակերտ
Տեսակկալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրբաթ շրջան
Ճարտարապետական ոճռոկոկկո
Հիմնադրված է1783
ՀիմնադիրՅակով Շախովսկոյ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Յ. Պ. Շախովսկոյի-Ի. Ի. Կրաուզեի-Օսիպովսկիների դաստակերտ (ռուս.՝ Усадьба Я. П. Шаховского — И. И. Краузе — Осиповских, նաև՝ Շախովսկոյների-Կրաուզեի-Օսիպովսկիների դաստակերտ), ճարտարապետության հուշարձան Մոսկվայում։ Դաստակերտի հասցեն՝ Վոզդվիժենկա փողոց, տուն 18/9 (Նիժնի Կիսլովսկի նրբանցքի անկյուն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը բազմիցս փոխել է սեփականատերերին և վերակառուցվել է։

Տունը կառուցվել է 1783 թվականին իշխան Յակով Շախովսկոյի կողմից։ Սկզբնական շենքի ճարտարապետն անհայտ է։ 1793-1842 թվականներին տունը պատկանել է նրա որդի Ալեքսեյին, որի օրոք տունը վերակառուցվել է 1810-1820-ական թվականներին։ 1842 թվականին տնատիրությունը գնել է բժիշկ Իերոնիմ Կրաուզեն։ 1852 թվականին տան ճակատային ձևավորումը ռոկոկո ոճի է փոխել ճարտարապետ Նիկոլայ Կոզլովսկին։ Առաջին հարկը հարմարեցվել է խանութների համար, վերին հարկերը՝ բնակարանների։ Իսկ 1868 թվականին դաստակերտը գնել է մեկ այլ հայտնի բժիշկ՝ Դիմիտրի Օսիպովսկին։ Երբ 1878 թվականին Օսիպովսկին ստացել է ազնվականի տիտղոս, Օսիպովսկիների զինանշանը տեղադրվել է տան ճակտոնին[2][3]։

1900-1917 թվականներին տանը բնակվել է Օսիպովսկիների բարեկամուհին՝ Ելիզավետա Վարենիկովան, որը դարձել է Անտոն Չեխովի մի քանի պատմվածքի կերպարների նախատիպը։

XX դարի վերջին տունը կրկին ենթարկվել է վերակառուցման. հյուսիսային թևը նորից կառուցվել է հարավայինին համաչափ, այն դեպքում, երբ սկզբնապես եղել է ավելի ցածր, ինչպես երևում է հին լուսանկարներում։ Քանդվել է նաև կցակառույցը Վոզդվիժենկայի երկայնքով։

Ներկայումս շենքը զբաղեցնում է Ռոսսոտրուդնիչեստվո կազմակերպությունը։

Ճարտարապետական նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինանշանը գլխավոր ճակատին

Եռահարկ շենքն ունի П-աձև հատակագիծ։ Դաստակերտի գլխավոր մուտքը, որը շրջապատված է շինությամբ, Նիժնի Կիսլովսկի նրբանցքի կողմից է։ Վոզդվիժենկայի կողմի ճակատը կողմնորոշված է հին կարմիր գծով և շեղվում է նրա ժամանակակից ուղղությունից։

Ճակատները զարդարված են ռոկոկո ոճով. պատուհանները զարդարված են կիսաշրջանաձև երեսկալներով, երկրորդ հարկի պատուհանների վերևում ծաղկաշղթաների, խեցիների և խոյազարդերի բարդ կոմպոզիցիաներ են։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Распоряжение Правительства Москвы № 1608-РП от 10.08.2004
  2. «Усадьба Шаховского-Краузе-Осиповских». "Прогулки по Москве". Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  3. «Городская усадьба Я.П.Шаховского - И.И.Краузе - Осиповских». Реестр объектов культурного наследия города Москвы. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]