Շալվա Բրեուս
Շալվա Բրեուս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 1, 1957 (67 տարեկան) |
Ծննդավայր | Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ |
Մասնագիտություն | գործարար և հրատարակիչ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2d/%D0%A8%D0%B0%D0%BB%D0%B2%D0%B0_%D0%91%D1%80%D0%B5%D1%83%D1%81_%D0%BD%D0%B0_%D1%86%D0%B5%D1%80%D0%B5%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B8%D0%B8_%D0%BD%D0%B0%D0%B3%D1%80%D0%B0%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%9F%D1%80%D0%B5%D0%BC%D0%B8%D0%B8_%D0%9A%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE.jpg/220px-%D0%A8%D0%B0%D0%BB%D0%B2%D0%B0_%D0%91%D1%80%D0%B5%D1%83%D1%81_%D0%BD%D0%B0_%D1%86%D0%B5%D1%80%D0%B5%D0%BC%D0%BE%D0%BD%D0%B8%D0%B8_%D0%BD%D0%B0%D0%B3%D1%80%D0%B0%D0%B6%D0%B4%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F_%D0%9F%D1%80%D0%B5%D0%BC%D0%B8%D0%B8_%D0%9A%D0%B0%D0%BD%D0%B4%D0%B8%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%B3%D0%BE.jpg)
Շալվա Բրեուս (ռուս.՝ Шалва Петрович Бреус, նոյեմբերի 1, 1957, Բաթում, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս գործարար, հրատարակիչ, «Օսթ Վեսթ Գրուփ», «Վոլգա» ԿԳԲ ընկերությունների տնօրենների խորհրդի նախագահ։
BREUS Foundation միջազգային մշակութային հիմնադրամի նախագահ։
Կանդինսկու մրցանակի հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 1-ին Բաթում քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը (էկոնոմիկայի ֆակուլտետ)։ Պատմական գիտությունների թեկնածու է։ Պատանեկության տարիներին լրջորեն զբաղվել է ջրագնդակով՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և միջազգային կարգի սպորտի վարպետ։ 1982-1989 թվականներին եղել է ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտ և կրտսեր գիտաշխատող։ 1989 թվականից եղել է խորհրդա-ավստրիական «Թեքոպ» ՀՁ -ի գլխավոր տնօրենի տեղակալ։ 1991 թվականից ղեկավարել է խորհրդա-գերմանական «Մարքեթինգ XXI» ՀՁ-ն։ 1992-1993 թվականներին եղել է «Թրասթ» ԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, ավելի ուշ` «Բիարոս» ֆիրմայի նախագահ[1]։ 1994-1995 թվականներին եղել է «TV6 Մոսկվա» հեռուստաալիքի հաղորդավար։ 1995 թվականից մինչև 1998 թվականը «ՕՄՊԷՔՍ» ԲԲԸ-ի ներդրումային խորհրդատու էր[1]։ 1998 թվականին անցել է պետական ծառայության՝ զբաղեցնելով Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Լեբեդի պաշտոնը։ 2000-2003 թվականներին գույքային հարաբերությունների նախարարի տեղակալ էր։ 2003 թվականից՝ «Վոլգա» ԿԳԲ-ի տնօրենների խորհրդի նախագահ[2]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա[3]։
Արտ-նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից արվեստի բնագավառում հասարակական նախաձեռնությունները Շալվա Բրեուսը սովորաբար իրականացնում է Breus Foundation միջազգային մշակութային հիմնադրամի անունից, որը ստեղծվել է 2007 թվականին( մինչև 2013 թվականը հիմնադրամը կոչվում էր «Արտլրատվություն»)
- 2006-ից 2013 թվականներին եղել է «Արտլրատվություն» արվեստի մասին ամսագրի հրատարակիչ, իսկ 2013-ի օգոստոսին հրատարակությունը փակվել է։
- 2007-ին նախաձեռնել է ժամանակակից արվեստի ոլորտում ռուսաստանյան ամենամյա ազգային մրցանակի՝ Կանդինսկու մրցանակի[4] ստեղծումը։
- 2012-2017 թվականներին աշխատել է «Ուդարնիկ» մոսկովյան կինոթատրոնի ժամանակակից արվեստի մասնավոր թանգարանի շենքում։
- 2013 թվականից գործարարի հիմնադրամը զբաղվում է հրատարակչական գործունեությամբ։
BREUS publishing ծրագրի շրջանակներում հրատարակվել են.
- Եկատերինա Բոբրինսկայայի՝ սովետական ոչ պաշտոնական արվեստի վերաբերյալ «Օտարնե՞ր» գիտական աշխատությունը։
- Բորիս Օրլովի, Էրիկ Բուլատովի, Միխայիլ Ռոգինսկու, Վիկտոր Պիվովարովի, Վիտալի Կոմարի և Ալեքսանդր Մելամիդեի մասին «Նոր դասականներ» մենագրությունների շարքը։
- Միխայիլ Յամպոլսկու՝ նկարիչ Գրիշա Բրյուսկինի ստեղծագործության մասին «Գեղանկարչական գնոզիս» գիրքը արժանացել է Կանդինսկու մրցանակի (2014) «Գիտական աշխատանք։ Ժամանակակից արվեստի պատմություն և տեսություն» անվանակարգում։
- 2015 թվականի Կանդինսկու մրցանակի դափնեկիր Վալերի Պոդորոգի հետազոտությունը ռեժիսոր Սերգեյ Էյզենշտեյնի մասին է։
Պատրաստվում են Իլյա և Էմիլիա Կաբակովների (հունիս 2019), Իվան Չույկովի (2020), Գրիշա Բրուսկինի, Օլեգ Վասիլևի, Լեոնիդ Սոկովի, Վլադիմիր Յանկիլևսկու և այլոց մասին «Նոր դասականներ» գրքերի շարքի հրատարակմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Шалва Бреус в биографическом справочнике «Коммерсанта»
- ↑ Симаков Д. Шалва Бреус: «Наша цель — создать крупный современный лесопромышленный холдинг» Արխիվացված 2011-11-16 Wayback Machine // www.gipp.ru. — 2005. — 10 февр.
- ↑ «Досье на Шалву Бреуса на сайте Lobbying.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 22-ին.
- ↑ Тарханов А. Шалва Бреус: «Премия как процесс важнее, чем награда конкретному человеку» // Коммерсантъ Weekend. — 2011. — 7 окт.
Հոդվածների, հարցազրույցների և տեսանյութերի հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Официальный сайт Премии Кандинского
ТВ передача "Культ личности". // Канал МТРК «Мир», — 2014. — 16 июнь
Жохова А. "Бумажный боец" // Forbes, — 2015. — 3 июль
Пантелеева Е. «Надо меняться вместе с жизнью» // The Artnewspaper Russia, — 2015. — 07 декабрь
Мак И. «Прививка от провинциализма» // Lenta.ru, — 2016. — 16 декабрь
ТВ передача "Худсовет" Արխիվացված 2020-03-22 Wayback Machine. // Канал "Россия - Культура", — 2016. — 14 декабрь
ТВ передача "Культурный обмен", ведущий Николаевич С. // Канал "Россия - Культура"., — 2017. — 07 апрель
Николаевич С. Шалва Бреус. Из «Ударника» в космос // Сноб., — 2017. — 26 июль
ТВ передача "Агора", ведущий Швыдкой М. «Зачем нужны премии?» Արխիվացված 2018-11-11 Wayback Machine — Канал "Россия - Культура" — 2018. — 20 октября
Бреус Ш.П. «Встреча Александра Солженицына и Генриха Белля на даче у Ростроповича» // http://www.theartnewspaper.ru., — 2019. — 31 мая
«Мы были своего рода первооткрывателями». Шалва Бреус о премии Кандинского // Коммерсантъ-Online. — 2019. — 31 окт.