Շագրեն
Արտաքին տեսք
Շագրեն (ֆրանսերեն chagrin-կենդանու մեջքամասի կաշի), այծի, ոչխարի և այլ կենդանիների մաշկից մշակված փափուկ, անհարթ կաշի։ Ունի բնորոշ (այծակաշվին նմանակված) նախշ, որն ստացվում է մշակված կաշին երեսի կողմից մեքենայի նախշագրտնակի վրա փաթաթելով և գլորմանտրորման ենթարկելով։ Շագրենացնում են յուխտային, գալանտերևային կիսակաշիները, որոնք օգտագործվում են կոշիկի երեսացուի,կահույքի, փոխադրամիջոցների նստատեղերի երեսապատման համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 411)։ |