Շաբո Մուսայելյան
Շաբո Մուսայելյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 12, 1916[1] |
Ծննդավայր | Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 29, 1986[1] (70 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան (1945) |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Շաբո Ասլանի Մուսայելյան (փետրվարի 12, 1916[1], Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունիսի 29, 1986[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայ օդերևութաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1968): ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1980):
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շաբո Մուսայելյանը ծնվել է 1916 թվականի փետրվարի 12-ին, Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի Դեմիրչիլար գյուղում։ 1945 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանը։ 1952-1966 թվականներին եղել է ԽՍՀՄ ջրաօդերևութաբանական կենտրոնի լաբորատորիայի, 1966-1986 թվականներին՝ բաժնի վարիչ։
Աշխատանքները վերաբերում են եղանակի երկարաժամկետ կանխատեսմանը, օդերևութաբանական շարժընթացների վրա լեռնագրության ազդեցությանը։ Բացահայտել է թույլ լուսավորված լայնություններում գտնվող շրջաններում ամպածածկույթի տվյալներով օդերևութաբանական տարրերի տատանումների խոշորամասշտաբ գնահատման վերականգնման հիմնահարցը, քառաչափ վերլուծության դեպքում կիրառել է մթնոլորտի դինամիկայի հավասարումների ինտեգրման մեթոդ[2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԽՍՀՄ ԳԱ Ժ. Մուլտանովսկու անվան մրցանակ՝ եղանակի երկարաժամկետ կանխատեսման աշխատանքների շարքի համար[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- О природе некоторых сверхдлительных атмосферных процессов, М., 1978.
- Проблемы предсказуемости состояния атмосферы и гидродинамический долгосрочный прогноз погоды, Л., 1984.
- Волны препятствий в атмосфере / Ш. А. Мусаелян. Ленинград: Гидрометеоиздат, 1962.[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=15123
- ↑ 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 174։
- ↑ Мусаелян Шабо Асланович (1962)։ Вольный препятствий в атмосфере (ռուսերեն)։ Гидрометеоиздать
|
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1916 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունիսի 29 մահեր
- 1986 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Բաքվի պետական համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ օդերևութաբաններ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանի շրջանավարտներ