Շաբաթվա օրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շաբաթվա օրերի անունները տարբեր լեզուներում կազմված են կամ թվականներից[1], կամ երկնային մարմինների անուններից։ Եվրոպական լեզուներում երկնային մարմինների անուններից են անգլ.՝ Sunday, գերմ.՝ Suntag «Արևային օր», գերմ.՝ Montag «Լուսնի օր»։ Այդ անունները հայերենում կազմված են թվականներից․ ընդ որում կիրակին շաբաթվա առաջին օրն է, երկուշաբթին ՝ շաբաթվա երկրորդ օր, երեքշաբթին՝ երրորդ օր, այսպես նաև չորեքշաբթի, հինգշաբթի։ Ասորական ծագում ունի ուրբաթ բառը և նշանակում է պատրաստություն, նախապատրաստություն, քանի որ այդ օրն էին մարդիկ անում բոլոր գործերը, որը չէր կարելի անել շաբաթ օրը՝ այն սուրբ պահելու համար։ Մեկ այլ կարծիքով նշանակում է բոթ, սուգ, քանի որ այդ օրը Ադամն ու Եվան վտարվեցին դրախտից։

Ըստ Աստվածաշնչի ՝աշխարհի վեցօրյա արարչագործությունից հետո Աստված յոթերորդ ՝ շաբաթ օրը, հանգիստ առավ․ ահա թե ինչու շաբաթ բառի բուն նշանակությունն է խաղաղություն, դադար, հանգիստ։ Բառը եբրայերենից փոխառությամբ անցել է բազմաթիվ լեզուների՝ sabatum - լատիներենին, sabato - իտալերենին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ․ Աճառյան «Արմատական բառարան»
Շաբաթվա օրեր

Երկուշաբթի  • Երեքշաբթի  • Չորեքշաբթի  • Հինգշաբթի  • Ուրբաթ  • Շաբաթ  • Կիրակի