Սյուզան Նև
Սյուզան Նև | |
---|---|
Ծնվել է | 1939[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի և ուսուցչուհի |
Ամուսին(ներ) | Richard Martin? |
Սյուզան Նև (1939[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի կինոդերասանուհի, ով հիմնականում հայտնվում էր բրիտանական հեռուստատեսությունում 1960-ական թվականներին, ներառյալ Իզաբել Արչերի գլխավոր դերի կերտումը BBC-ով հեռարձակվող Հենրի Ջեյմսի «Կնոջ դիմանկարը» 1968 թվականի ադապտացիայում, որի համար նա արժանացել է «Նշանավոր հեռուստատեսային անհատականություն» մրցանակին «Pye Color Television Awards»-ի ժամանակ[3][4]։
Նևը առաջին անգամ գրավել է հանրության ուշադրությանը որպես Էթել Բրաուն 1962 թվականին Ռիչմալ Քրոմփթոնի Վիլիամ գրքի շարքերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալում։ Նա հետագայում ունեցել է գլխավոր դերեր «Մաքսանենգների ծոց» ֆիլմում (1964) և «Նոտր Դամի կուզը» (1966) դրամատիզացիայում՝ հանդես գալով որպես Ֆլյոր դե Լիզ։ Նրա կարիերայի վերելքը եկավ BBC-ի «The Forsyte Saga» (1967) առաջատար արտադրության շնորհիվ, որի ժամանակ նա կերտում էր Հոլի Ֆորսայթի դերը[5][6]։
«Կնոջ դիմանկար»-ից հետո, Նևը շարունակեց հայտնվել հեռուստատեսային դրամաներում, ներառյալ դասական ստեղծագործությունների հետագա ադապտացիաներում, ինչպես «Բել Ամի»-ն (1971)։ Նա նաև ունեցել է կրկնվող դեր որպես Մերի՝ Հրամանատար Ստրեյքերի կինը գիտական գեղարվեստական «UFO» (1970-71) հեռուստատեսային շարքում[7] :
Նևը հայտնվել է մի քանի ֆիլմերում այդ թվում և «Play It Cool» (1962), « Naked Evil »(1966), «Mosquito Squadron»(1969), և «Scrooge»(1970): Նա վերջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է «Սարսափելի» (1983) շարքում։ Նևը կարիերայի վերջին եղել է դրամայի ուսուցիչ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 MAK (польск.)
- ↑ 2,0 2,1 datos.bne.es (իսպ.): El portal de datos bibliográficos de la Biblioteca Nacional de España — 2011.
- ↑ «Suzanne Neve». BFI. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ British Broadcasting Corporation (1970). BBC Handbook. British Broadcasting Corporation.
- ↑ «The Forsyte Saga». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Forsyte Saga, The (1967)». BFI. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ John Kenneth Muir's Reflections on Film/TV: Cult TV Friday Flashback # 12: Gerry & Sylvia Anderson's UFO: "Confetti Check A-OK"