Նվեր Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նվեր (Արմեն) Ալեքսնադրի Հովհաննիսյան (1972, հունվարի 21 - 2018, ապրիլի 23[1][2], Էջմիածին), հայ ազատամարտիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Երևանում։ 1993-1994թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ծառայության ժամանակ Նվեր Հովհաննիսյանը մասնակցել է Հորադիզի ինքնապաշտպանական մարտերին: 1994 թ. հունվարի 26-ին վիրավորվել է Հորադիզ գյուղում՝ զրկվել աջ ոտքից և ձեռքից, ու զորացրվել (առաջին կարգի հաշմանդամ): 2018 թ. ապրիլի 23-ին սպանվել է Էջմիածին քաղաքում[3]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1979-1989 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Վ. Ռշտունու անվան թիվ 11 միջնակարգ դպրոցը: 1990 թ. ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տրանսպորտային ֆակուլտետը: 1997 թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի լրիվ դասընթացը՝ մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտությամբ՝ ատանալով ինժեներ-մեխանիկի որակավորում:

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989-1990 թթ. Երևանի կաթի գործարանում, որպես բանվոր:
  • 1999-2005 թթ. երկու անգամ ընտրվել է Էջմիածնի քաղաքապետարանի ավագանու անդամ:
  • 2000-2005 թթ. Էջմիածնի քաղաքապետարանի «Սպորտ և երիտասարդություն» միացյալ տնօրինությունում, որպես գլխավոր մասնագետ:
  • 2008-2012 թթ. Էջմիածնի քաղաքապետարանում, որպես քաղաքապետի օգնական[4]:
  • 2009-2018 թթ. ՀՀ ԵԿՄ Էջմիածնի տ/բ-ի փոխնախագահն:
  • 2012-2014 թթ. Էջմիածնի քաղաքապետարանի «ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀՈԱԿ-ի տնօրեն:
  • 2014-2018 թթ. Էջմիածնի քաղաքապետարանում, որպես քաղաքապետի օգնական:

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]