Նուրի Բայրամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուրի Բայրամով
Ծնվել էհունվարի 30, 1933(1933-01-30)
ԾննդավայրՄերվի շրջան, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է1993
Մասնագիտությունբանաստեղծ և մանկագիր
Լեզութուրքմեներեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Թուրքմենստան
ԿրթությունԹուրքմենստանի պետական համալսարան (1957)
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Նուրի Բայրամով Վիքիքաղվածքում

Նուրի Բայրամով (թուրքմ.՝ Nury Baýramow, հունվարի 30, 1933(1933-01-30), Մերվի շրջան, Թուրքմենական ԽՍՀ, ԽՍՀՄ - 1993), թուրքմեն բանաստեղծ, գրող։ Բանասիրական գիտությունների թեկնածու։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրի Բայրամովը ծնվել է հովվի ընտանիքում։ Աուլում եղել է տարրական դասարանների ուսուցիչ։ 1957 թվականին ավարտել է Թուրքմենստանի Մահթումկուլիի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1957 թվականից եղել է «Мыдам тайяр» հանրապետական պիոներական թերթի գրականության և արվեստի խմբագրության բաժնի վարիչը, 1964 թվականից՝ Թուրքմենստանի ԽՍՀ Հրատարակչության պետական կոմիտեի գլխավոր խմբագիր։ 1965 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1966 թվականից եղել է «Мыдам тайяр» թերթի և «Պիոներ» ամսագրի խմբագիրը, 1969 թվականից ղեկավարել է «Թուրքմենստան» հրատարակչության խմբագրությունը։

Տագրվել է 1948 թվականից։ Հեղինակ է բանաստեղծությունների և պոեմների («Սպասիր ինձ», «Որդիական տուրք», «Հայրենիքի սահմանները», «Հրաշք անապատում»), պատմվածքների, ակնարկների, կարճ պատմվածքների[1]։ Երեխաների համար գրած բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1958 թվականին։ Հետագա տարիներին հանդես է եկել շուրջ 2 տասնյակ չափածո և արձակ գրքերով, որոնցից մի քանիսը լույս են տեսել ռուսերեն, մոլդավերեն, տաջիկերեն։ Թուրքմեներեն է թարգմանել է Ալեքսանդր Պուշկինին, Միխայիլ Լերմոնտովին[2]։

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թուրքմենստանի Լենինյան կոմերիտմիության մրցույթի դափնեկիր

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխաբադում Բայրամովի անունով փողոց կա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Электронные каталоги Российской национальной библиотеки». www.nlr.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
  2. Արևը միշտ մեզ հետ է, Պատմվածքներ, Դպրոցական միջին և բարձր տարիքի համար։ Երևան, Սովետական գրող, 1981։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]