Jump to content

Նուռնուսի կայծքարի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նուռնուսի կայծքարի հանքավայր, Հայաստանի Կոտայքի մարզում՝ Նուռնուս գյուղից 1 կմ արևելք։ Սպիտակ, թեթև, փոշենման, դիատոմիտի ոսպնյակաձև, ոչ բյուրեղային (ամորֆ), սիլիկահողով հարուստ, 16 մ հաստության կուտակ՝ կազմված վերին պլիոցենի և ստորին անթրոպոգենի լճային ավազանում աճած դիատոմային ջրիմուռների կայծքարային խեցիներից։ Հանքանյութը կազմված է արևակն, կրիստոբալիտ, մոնտմորիլոնիտ, կալցիտ միներալներից։ Սպիտակ դիատոմիտները պարունակում են 90-99% Si02, որոշ քանակով FeO, Al203+Fe203, CaO, գորշ տարատեսակները՝ մոտ 75% Si02։ Դրանցում մեծ է Al203-ի, CaO-ի, Na20֊ի «K203-ի, H20-ի պարունակությունը։ Պաշարները (46, 4 հզ․ մ³) հիմնականում սպառվել են։ Օգտագործվում է որպես զտիչ նյութ՝ շաքարի, լցանյութ՝ կաուչուկի, թեթև հրակայուն աղյուսի և ջերմամեկուսիչ սալերի արտադրության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։