Նումանջի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Նումանջի ազգային պարկ
en/Namadgi National Park
Mount Ginini - Namadgi National Park - 2.jpg
ՏեսակԱվստրալիայի ազգային պարկ
ԵրկիրFlag of Australia (converted).svg Ավստրալիա
ՎարչատարածքԱվստրալիական մայրաքաղաքային տարածք
Հիմնվել է1984
Մակերես777,8 կմ² և 106 095 հեկտար[1]
ԲԾՄ1340 մետր
Կոորդինատներ: 35°40′1.0119371179608e-07″ հվ. լ. 148°57′9.995907273842e-08″ ավ. ե. / 35.6666666666947733688175504° հս․. լ. 148.9500000000277566414297326° ավ. ե. / 35.6666666666947733688175504; 148.9500000000277566414297326
Նումանջի ազգային պարկը գտնվում է Ավստրալիաում
Նումանջի ազգային պարկ
Նումանջի ազգային պարկը գտնվում է Ավստրալիական մայրաքաղաքային տարածքում
Նումանջի ազգային պարկ

Նումանջի ազգային պարկ (անգլ.՝ Namadgi National Park)՝ գտնվում է Ավստրալիական մայրաքաղաքային տարածքի հարավարևմտյան մասում։ Պարկը սահմանակցում է Կոսցյուշկո ազգային պարկին, որը գտնվում է Նոր Հարավային Ուելսում։

Նումանջի պարկը Կանբեռայից 40 կմ հարավ-արևմուտք է, ընդհանուր մակերեսը 1058 քկմ, որը կազմում է Ավստրալիական մայրաքաղաքային տարածքի մոտավոր 46%:Այն հիմնադրվել է 1984 թվականի նոյեմբերի 7-ին, 2008 թվականին պարկը ընդգրկված է եղել Ազգային ժառանգության ցանկում Ավստրալիական թիվ 11 այլ ազգային պարկերի և արգելավայրերի հետ որոնք գտնվում են Ավստրալիական Ալպերի տարածաշրջանում[2]: Պարկը պաշտպանում Ավստրալիական Ալպերի հյուսիսիային մասը իր տպավորիչ գրանիտային լեռները։ Պարկի լանդշաֆտը տատանվում է ձյունառատ անտառներից մինչև ալպիական մարգագետիներ։ Բազմազան է նաև կենդեանական աշխարհը, այստեղ հաճախ հանդիպում են արևելյան մոխրագույն կենգուրու, ռոզելի և սև ագռավ, սուլող ագռավ։ Կանբեռայի ջրի օգտագործման 85% ապահովում է պարկի ջրահավաք ավազանը։ Այս ենթալպյան տարածաշրջանում եղանակը տատանվում է ցուրտ ձմեռային գիշերներից մինչև ջերմ ամառան օրերի, որը կարող է փոփոխվել շատ արագ։ Ձյուն սովորաբար գալիս է ձմռան ընթացքում Բիմբերի և Բրինդաբելլա ագարակների շրջակայքում և պարկի մյուս շրջաներում էլ ձյունը հազվադեպ չէ։ Ամենաբարձր կետը Բիմբերի գագաթն է 1911 մ, որը համարվում է նաև ամենաբարձր կետը Ավստրալիական մայրաքաղաքային տարածքի։

Յանկի Հետ

«Նումանջի» անվանումն առաջացել է տեղի բնիկների անունից, նրանք ապրում էին Կանբեռայից հարավ-արևմուտք շուրջ 21 հազար տարի։ Պարկում շատ են աբորիգենների կողմից ստեղծված տեսարժան վայրերը, բացառություն է կազմում «Յանկի Հետ», որը ստեղծվել է ավելի քան 800 տարի առաջ։ Տարածքը ունի մեծ մշակութային նշանակություն աբորիգենների համար։ 2001 թվակինի ապրիլին տեղական համայնքի ներկայացուցիչները կնքեցին համաձայնություն Ավստրալիական մայրաքաղաքային տարածաշրջանի կառավարության հետ ճանաչելով բնիկների ավանդական կապը տարածքի հետ և իրենց պարտքը նախնիների առաջ լինել պահապաները տարածքի։ Ստեղծվել է համաձայնագիր համատեղ ղեկավարել պարկը[3]: Առաջինը եվրոպացիներով բնակեցվել է 1830 թվականներից և մաքրել են հովիտը գյուղատնտեսության համար միայն լեռներում են պահպանվել անտառներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]