Նոր ուղի (թերթ, Մասիս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր ուղի (այլ կիրառումներ)

«Նոր ուղի», երկօրյա թերթ։ ՀԿԿ Մասիսի շրջկոմի և ժողդեպուտատների Մասիսի շրջանային սովետի օրգան։ Լույս է տեսնում 1969 թվականից Մասիսում (հայերեն և ադրբեջաներեն)։ Ներկայացնում է շրջանի գյուղատնտեսության և արդյունաբերական ձեռնարկությունների նվաճումները, լուսաբանում սոցիալիստական մրցության ընթացքը, ընդհանրացնում առաջավոր փորձը, ծանոթացնում շրջանի անվանի մարդկանց։ Սիստեմատիկաբար պրոպագանդում է ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամությունը և եղբայրական հանրապետությունների հաջողությունները։ Պատմում է նաև միջազգային իրադարձությունների, շրջանի մշակութային ու մարզական կյանքի մասին, «Շաբաթօրյա էջ» խորագրով տպագրում գիտության և տեխնիկայի հետաքրքիր նորություններ, բժշկական, իրավաբանական խորհուրդներ, մասիսցիների գրական փորձերը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 372 CC-BY-SA-icon-80x15.png